Ամորֆա թփային
բույսերի տեսակ / From Wikipedia, the free encyclopedia
Ամորֆա թփային (լատին․՝ Amórpha fruticósa), բակլազգիների ընտանիքի թիթեռածաղկավորների ենթաընտանիքի բույս։ Տերևաթափ բույս է՝ մինչև 6 մ բարձրությամբ, դեպի վեր ուղղված բազմաթիվ ճիպոտանման ճյուղերով։ Դրանք սկզբում ծածկված են լինում աղվամազով, որից ազատվում են հետագայում։ Ճյուղերը մոխրադարչնագույն են։ Ջերմասեր ու լուսասեր բույս է։ Կարող է հարմարվել ցանկացած հողի մեջ։ Բավականին չորադիմացկուն է։ Օգտագործվում է թեք լանջերի անտառապատման համար։ Աճում է այնպիսի պայմաններում, որում այլ բույսեր կարող են ոչնչանալ։
Ամորֆա թփային | |
Ամորֆա թփային | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
Տրիբա | Amorpheae |
Ցեղ | Ամորֆա (Amorpha) |
Տեսակ | Ամորֆա թփային (A. fruticosa) |
Միջազգային անվանում | |
Amorpha fruticosa |
Բույսի պտուղները պարունակում են ամորֆին գլյուկոզ (ռուս.՝ гликозид ), վատ է լուծվում սառը ջրում։ Ամորֆինն ունի հանգստացնող հատկություն։