Ամուսնություն
From Wikipedia, the free encyclopedia
Ամուսնություն, (Հուն: γάμος ) Հասարակության միջանձնային և սեռական կապերը կարգավորող պատմականորեն ձևավորված, հարաբերությունների ձև է, որի գլխավոր նպատակն ընտանիք ստեղծելն է և որով սահմանվում են ամուսինների իրավունքներն ու պարտականությունները միմյանց, զավակների և հասարակության նկատմամբ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամուսնություն (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Ամուսնություն, Նախկիններ ...
Ամուսնություն | |
---|---|
legal institution?, nominal kinship?, իրադարձություն և institution? | |
Նախկիններ | engagement? և հարսանիք |
Ենթաճյուղեր | marital debt? |
Փակել
Ամուսնության համար անհրաժեշտ են ամուսինների ամուսնական տարիքի հասնելը, փոխադարձ կամավորությունն ու համաձայնությունը։ Ամուսնությունը գրանցվում է ամուսնաընտանեկան օրենսդրությամբ սահմանված կարգով, որով հաստատվում է ամուսինների իրավահավասարությունը՝ անկախ ռասայական և կրոնական պատկանելությունից։