Ամստերդամ
From Wikipedia, the free encyclopedia
Ամստերդամ (հոլ.՝ Amsterdam [ˌɑmstərˈdɑm]), Նիդերլանդների մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը։ Թագավորության մայրաքաղաքն է 1814 թվականից։ Տեղակայված է Հյուսիսային Հոլանդիա մարզում, Ամստել և Էյ գետերի գետաբերանում։ Ամստերդամը Նորդզե ջրանցքով միանում է Հյուսիսային ծովին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամստերդամ (այլ կիրառումներ)
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ամստերդամ | |||||
Amsterdam | |||||
| |||||
Երկիր | Նիդերլանդներ | ||||
Ենթարկում | Մայրաքաղաք | ||||
Մարզ | Հյուսիսային ՀոլանդիաՀյուսիսային Հոլանդիա | ||||
Քաղաքապետ | Էբերհարդ ցանբ դեր Լան | ||||
Հիմնադրված է | 1300 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1275 | ||||
Մակերես | 219,07 կմ² | ||||
ԲԾՄ | −2 մետր | ||||
Բնակչություն | ▲921 468 մարդ (հունվար 2023)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +31 020 | ||||
Փոստային դասիչ | 10xx | ||||
Պաշտոնական կայք | amsterdam.nl(նիդեր.) | ||||
| |||||
Վարչականորեն մտնում է Ամստերդամ համայնքի մեջ։
Բնակչությունը՝ ▲921 468 մարդ (հունվար 2023)[1]։ Ամստերդամը Ռանստադ ագլոմերացիայի մասն է, որը Եվրոպայում մեծությամբ 6-րդն է։
Քաղաքի անվանումը ծագում է երկու բառից՝ «Ամստել», գետի անունը և «դամ» ― «դամբա»։ 12-րդ դարում սա մի փոքրիկ ձկնորսական գյուղ էր, սակայն Նիդերլանդների Ոսկեդարյան ժամանակաշրջանում Ամստերդամը դարձավ աշխարհի կարևորագույն նավահանգիստներից և խոշորագույն առևտրային կենտրոններից մեկը։
Քաղաքը զանազան մշակույթների կենտրոնացման վայր է․ 2009 թվականի ապրիլին այստեղ էին ապրում շուրջ 177 ազգությունների ներկայացուցիչներ։
Ամստերդամը Նիդերլանդների նաև ֆինանսական և մշակութային մայրաքաղաքն է։ Այստեղ են գտնվում 500 համաշխարհային խոշորագույն ընկերություններից 7-ի շտաբակայանը, օրինակ՝ Philips և ING Groep։ Քաղաքի կենտրոնում է տեղակայված աշխարհի ամենահին ֆոնդային բորսան։
Ամստերդամում է Գրինփիսի գլխավոր գրասենյակը։
Ամստերդամի տեսարժան վայրերը՝ Ռեյկմյուզեումը, Վինսենթ վան Գոգի և Քաղաքային թանգարանները, Էրմիտաժը, Կարմիր լապտերների թաղամասը ամեն տարի գրավում են մոտավորապես 4.2 միլիոն զբոսաշրջիկների։