Ամրագոտի
From Wikipedia, the free encyclopedia
Ամրագոտի հայտնի է նաև որպես անվտանգության գոտի, մեքենայի անվտանգության տարրերից է, որը նախատեսված է մեքենայի վարորդին կամ ուղևորին պաշտպանելու կտրուկ շարժումներից, որոնք կարող են առաջանալ բախման կամ հանկարծակի կանգառի ժամանակ։ Անվտանգության գոտին նվազեցնում է երթևեկության բախման ժամանակ մահվան կամ լուրջ վնասվածքի հավանականությունը՝ նվազեցնելով երկրորդական հարվածները, որը լի է վտանգներով, ուղևորներին ճիշտ դիրքում պահելով, անվտանգության բարձիկի արդյունավետությունը առավելագույնս դարձնելու համար (եթե առկա է) և կանխելով ուղևորների դուրս նետումը, եթե մեքենան վթարվել է կամ շրջվել։
Շարժման ժամանակ վարորդը և ուղևորները շարժվում են մեքենայի նույն արագությամբ։ Եթե մեքենան հանկարծակի կանգ է առնում կամ վթարի է ենթարկվում, ուղևորները շարունակում են շարժվել նույն արագությամբ (իներցիայով), որով մեքենան գնում էր մինչև կանգ առնելը։ Անվտանգության գոտին հակադիր ուժ է կիրառում վարորդի և ուղևորների վրա, որպեսզի նրանք չընկնեն կամ բախվեն մեքենային (հատկապես կանխելով դիմապակու հետ բախումը)։ Անվտանգության գոտիները համարվում են առաջնային զսպման համակարգեր, քանի որ դրանք կենսական դեր ունեն ուղևորների անվտանգության մեջ։