Այլընտրանքային պատմություն
From Wikipedia, the free encyclopedia
Այլընտրանքային պատմության հիմնական նպատակը այն իրականության պատկերումն է, որը կարող էր լինել, եթե պատմությունը իր վճռական պահերից մեկում ընթանար այլ կերպ։ Այլընտրանքային պատմությունը կարելի է դիտել որպես գեղարվեստական գրականության, գիտական ֆանտաստիկայի և պատմական ֆանտաստիկայի ենթաժանր։ Այն պետք չէ շփոթել այլընտրանքային պատմական տեսությունների հետ, որոնք գիտության կողմից նկարագրվող անցյալի պատկերը մասամբ կամ ամբողջությամբ փոխանցում են այլ կերպ։