Այտամորուք
Մազերի շերտեր, որոնք սափրվելիս թողնվում են քունքերի և բերանի միջև / From Wikipedia, the free encyclopedia
Այտամորուք կամ փոքրիկ այտամորուք (նիդերլանդերեն՝ bakkebaarden), մազերի շերտեր, որոնք սափրվելիս թողնվում են քունքերի և բերանի միջև[1][2]։ Առանձնացնում են այտամորուքի հետևյալ տեսակները.
- Այտամորուք Ֆրանց Յոզեֆից. լայն այտամորուս բեղերի հետ, որը ենթադրում է սափրված կզակ։ Եթե կզակը չի սափրվել, ապա ներքևի մասում երկու ծայրերն էլ ավարտվում են W տառի տեսքով։ Անգլալեզու աշխարհում կոչվում են burnsides կամ sideburns գեներալ Բերնսայդի անունով։ Ռուսաստանում այտամորուսների նման նորաձևություն տարածել է գեներալ Սկոբելևը։
- Սենատորական այտամորուք. այտամորուսի տեսակ է, որի ծայրերը միմյանց հետ կապված չեն և կրում են առանց մորուքի և բեղի։
- Ֆրեզե (Frase). մորուքի ձև, որը Բաբելոնում կրում էին սեմիտները։ Իրենցից ներկայացնում էին այտամորուս՝ մորուքով, բայց առանց բեղերի։
- Ֆավորի (Favoris). նեղ այտամորուք, որը շրջանակում էր այտերը։ Դրանք նորաձև էին 19-րդ դարի առաջին կեսին։