հայ հրապարակախոս, արձակագիր, թարգմանիչ, գրող From Wikipedia, the free encyclopedia
Անահիտ Արամի Սահինյան (հունիսի 20, 1917[1], Վարդաբլուր, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 7, 2010, Երևան, Հայաստան), հայ գրող, արձակագիր, հրապարակախոս։
Անահիտ Սահինյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 20, 1917[1] |
Ծննդավայր | Վարդաբլուր, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | հունվարի 7, 2010 (92 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | արձակագիր, հրապարակախոս և թարգմանչուհի |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1941)[1] |
Անդամակցություն | ՀԳՄ |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Աշխատավայր | Հայպետհրատ |
Պարգևներ | |
Անահիտ Սահինյան Վիքիքաղվածքում | |
Անահիտ Սահինյան Վիքիդարանում |
Ալեքսանդր Սահինյանի քույրը։
Անահիտ Սահինյանը ծնվել է Ստեփանավանի շրջանի Վարդաբլուր գյուղում։ 1936 թվականին ավարտել է Երևանի շինարարական տեխնիկումը, 1941 թվականին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1942-1947 և 1953-1958 թվականներին եղել է Հայպետհրատի մանկապատանեկան գրականության բաժնի վարիչը։ 1969-1979 թվականներին եղել է «Պիոներ» ամսագրի խմբագիրը։ Հեղինակ է վեպերի, վիպակների։ Հայերեն է թարգմանել բազմաթիվ մանկական ստեղծագործություններ։
1942 թվականին Սահինյանը հրատարակել է իր անդրանիկ «Վայելք» վիպակը, 1946 թվականին՝ «Խաչուղիներ» վեպը։ Հետագայում Սահինյանը գրել է «Ծարավ», «Կարոտ», «Բարեկամներ», «Վերադարձի արահետներով» ստեղծագործությունները։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.