Անատոլ Ֆրանս
ֆրանսիացի գրող / From Wikipedia, the free encyclopedia
Անատոլ Ֆրանս (ֆր.՝ Anatole France; իսկական անունը՝ Ֆրանսուա Անատոլ Տիբո, François-Anatole Thibault; ապրիլի 16, 1844(1844-04-16)[1][2][3][…], Փարիզ[1][4] - հոկտեմբերի 12, 1924(1924-10-12)[1][4][2][…], Q22994052?, Սեն-Սիր-սյուր-Լուար[1]), ֆրանսիացի գրող և գրաքննադատ, մեծ մարդասեր, ակադեմիկոս, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1921) «ի նշան գրական փայլուն նվաճումների, որոնք բնութագրվում են ոճի նրբաճաշակությամբ, մարդկային խոր կարեկցանքով, գրավչությամբ և ճշմարիտ գալիական խառնվածքով»[11][12]։
Անատոլ Ֆրանս ֆր.՝ Anatole France | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Jacques François-Anatole Thibault |
Ծնվել է | ապրիլի 16, 1844(1844-04-16)[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ[1][4] |
Վախճանվել է | հոկտեմբերի 12, 1924(1924-10-12)[1][4][2][…] (80 տարեկան) |
Վախճանի վայր | Q22994052?, Սեն-Սիր-սյուր-Լուար[1] |
Գերեզման | Neuilly-sur-Seine Old Communal Cemetery[5] |
Գրական անուն | Anatole France և Anatolis Fransas[6] |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, վիպասան, գրադարանավար, գրական քննադատ, գիտաֆանտաստիկ գրող, արձակագիր, կենսագիր և քննադատ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա[7] |
Կրթություն | Փարիզի Ստանիսլասի քոլեջ |
Ժանրեր | վեպ |
Գրական ուղղություններ | Ազատամտականություն |
Ուշագրավ աշխատանքներ | Թայիս և Les dieux ont soif? |
Անդամակցություն | Ֆրանսիական ակադեմիա, Մարդու իրավունքների լիգա և Ֆրանսիական ՊԵՆ ակումբ |
Պարգևներ | |
Ամուսին | Valérie Guérin de Sauville? և Emma Laprévotte? |
Համատեղ ապրող | Léontine Lippmann? |
Զավակներ | Suzanne Thibault? |
Անատոլ Ֆրանս Վիքիքաղվածքում | |
Անատոլ Ֆրանս Վիքիդարանում | |
Anatole France Վիքիպահեստում |
Հեղինակ է բազմաթիվ վեպերի, վիպակների, պատմվածքների, բանաստեղծությունների և պիեսների, այդ թվում՝ «Թայիս» (Thaïs, 1890)[13], «Սագաթաթիկներ թագուհու պանդոկը» (La Rôtisserie de la reine Pédauque, 1892)[13], «Կարմիր շուշան» (Le Lys rouge, 1894)[14], «Պինգվինների կղզի» (L’Île des Pingouins, 1908) վեպերը։