Անարխիա
From Wikipedia, the free encyclopedia
Անարխիա (հին հունարեն՝ ἀναρχία՝ «անիշխանություն, անկախություն[1], անկազմակերպվածություն»[2][3][4]), հասարակության վիճակ առանց իշխանության կամ ղեկավար մարմնի։ Այս հասկացությունը կարող է նաև վերաբերել հասարակությանը կամ մի խումբ մարդկանց, որոնք լիովին մերժում են հիերարխիան[5]։
Չշփոթել Անարխիզմ հոդվածի հետ։
Տերմինը սկզբնապես առաջնորդի բացակայություն էր նշանակում, սակայն 1840 թվականին Պիեռ Ժոզեֆ Պրուդոնն օգտագործել է այն այդ պահին նոր քաղաքական փիլիսոփայությունը՝ անարխիզմը նշելու համար, իր «Ի՞նչ է սեփականությունը» տրակտատում»[6]։
«Անարխիա» տերմինն օգտագործվում է մի քանի տարբեր իմաստներով․
- Հիպոթետիկ իրավիճակ, երբ պետությունը փոխարինվում է ոչ պետական հասարակությամբ (անարխիստների իդեալ)
- Պետական իշխանության բացակայություն՝ որպես այդպիսին
- Իրավիճակներ, որոնք տեղի են ունեցել մինչև պետության առաջացումը՝ որպես նախնադարյան հասարակության կարգ։