Անգոբ
From Wikipedia, the free encyclopedia
Անգոբ (ֆր.՝ engobe), բաց գույնի, նուրբ մշակված և ջրի մեջ լուծված կավե մածուկ։ Կիրառվել է հնագույն ժամանակաշրջանից, կավե անոթների մակերեսը ծածկելու համար։ Անգոբված անոթները ստանում են դուրեկան կաթնավուն ֆոն։
Անգոբումը կատարվում է թրծված և չթրծված անոթների վրա՝ բնական գույնը և մանր ճեղքվածքները ծածկելու նպատակով։ Հաճախ անգոբը կիրառվել է անոթների արտաքին մակերեսը զարդանկարելու համար։ Ուրարտական կարմրավուն երանգով, հաճելի տեսքով անոթները ծածկված են անգոբով և փայլեցված կոկիչով։