Անդրաշ Բալցո
From Wikipedia, the free encyclopedia
Անդրաշ Բալցո (հունգ.՝ András Balczó, օգոստոսի 16, 1938(1938-08-16)[1], Կոնդարոս, Szarvas District, Բեքեշ, Հունգարիա), հունգարացի հնգամարտիկ, օլիմպիական խաղերի եռակի (1960, 1968, 1972), աշխարհի տասնակի չեմպիոն։ Մեդալները շահել է թե՛ թիմային, թե՛ անհատական հաշվարկում[2]։ Երեք անգամ (1966, 1969, 1972 թթ.) հռչակվել է Հունգարիայի «Տարվա լավագույն մարզիկ»։ 1972 թվականին արտասահմանյան ութ այլ մարզիկների հետ մեկտեղ արժանացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչման[3]։
Արագ փաստեր Անդրաշ Բալցո, Ծնվել է ...
Անդրաշ Բալցո | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 16, 1938(1938-08-16)[1] (85 տարեկան) |
Ծննդավայր | Կոնդարոս, Szarvas District, Բեքեշ, Հունգարիա |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Մասնագիտություն | հնգամարտիկ |
Ամուսին | Mónika Császár? |
Պարգևներ և մրցանակներ | |
András Balczó Վիքիպահեստում |
Փակել
Անդրաշ Բալցոն համարվում է ժամանակակից հնգամարտի պատմության մեջ առավել հաջողակ մարզիկներից մեկը[4]։