From Wikipedia, the free encyclopedia
Անդրեյ Ցոլակի Ամատունի (հունվարի 10, 1928[1][2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - հոկտեմբերի 10, 1999[2], Երևան, Հայաստան[2]), հայ ֆիզիկոս-տեսաբան։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1983), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996)[4]։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1991)։
Անդրեյ Ամատունի | |
---|---|
Ծնվել է | հունվարի 10, 1928[1][2] Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Մահացել է | հոկտեմբերի 10, 1999[2] (71 տարեկան) Երևան, Հայաստան[2] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ֆիզիկոս-տեսաբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի ֆիզիկայի ինստիտուտ[1][2] և Երևանի պետական համալսարան[1] |
Գործունեության ոլորտ | տեսական ֆիզիկա |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ |
Ալմա մատեր | ՄՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ (1972) և Մոսկվայի պետական համալսարան[3] |
Կոչում | պրոֆեսոր[2] |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[1][2] (1972) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Գիտական ղեկավար | Սերգեյ Տյաբլիկով[3] |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Անդրեյ Ամատունին ծնվել է 1928 թ. հունվարի 10-ին, Լենինգրադում։ Ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը (1950)։ 1965-1973 թթ. եղել է ԽՍՀՄ ատոմային Էներգիայի օգտագործման պետական կոմիտեի Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրենի առաջին տեղակալ, 1973 թվականից՝ տնօրեն, 1992-1999 թթ.՝ գլխավոր գիտաշխատող։ Ամատունու առաջին աշխատանքները վերաբերում են անտիֆերոմագնիսականության քվանտային տեսության խնդիրներին։ Մասնակցել է Երևանի Էլեկտրոնային օղակաձև արագացուցիչի ֆիզիկական սկզբունքների, դրա և Արագածի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանի տեխնիկական վերազինման ծրագրի մշակմանն ու իրականացմանը։ Հետազոտել է անցումային ճառագայթման որոշ հատկություններ (անցումային ճառագայթումը երկու միջավայրերի ընդհանուր սահմանում, անցումային ճառագայթումը միջավայրի տարածական դիսպերսիայի դեպքում և այլն)։ 1963 թվականից զբաղվել է տարրական մասնիկների տեսության տարբեր հարցերով։ Կոմպլեքս մոմենտների տեսությամբ հաշվել է մեզոնների ֆոտոծնումը (վեկտորական՝ և պսևդոսկալյար՝ ), տարրական մասնիկների ոչ գծային խնդիրներ լուծելու համար կիրառել ֆունկցիոնալ անալիզի մեթոդներ։ Մասնակցել է Նոր Ամբերդի միջազգային փորձարարական և տեսական ֆիզիկայի դպրոցի կազմակերպմանը, այդ դպրոցում կարդացած զեկուցումների խմբագրմանն ու հրատարակմանը։ 1950 թվականից տեսական ֆիզիկա է դասավանդել Երևանի պետական համալսարանում[5]։ Մահացել է սրտի կաթվածից 1999 թվականի մայիսի 1-ին Ճապոնիա մեկնող ինքնաթիռում[6]։
Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի, ՌԴ Բարեկամության շքանշաններով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.