Անդրեյ Նիկոլաևիչ Մանդելշտամ (ռուս.՝ Андрей Николаевич Мандельштам, մարտի 6, 1869(1869-03-06), Մոգիլյով, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 27, 1949(1949-01-27), Նյոյի սյուր Սեն), ռուս դիվանագետ, միջազգային իրավունքի դոկտոր։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանդելշտամ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Անդրեյ Մանդելշտամ, Ծնվել է ...
Փակել
Եղել է Կոստանդնուպոլսում ռուսական դեսպանության թարգման (դրագոման)։ 1912-1914 թվականներին մասնակցել է հայկական բարենորոգումների (1913-1914) խնդրի դիվանագիտական քննարկումներին, 1914 թվականի ռուս-թուրքական համաձայնագրի հոդվածների մշակմանը։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) տարիներին ակտիվորեն հանդես է եկել արևմտահայության իրավունքների պաշտպանությամբ, երիտթուրքերի չարագործությունների դատապարտմամբ, մասնակցել է հայ գաղթականության օգտին ռուս հասարակության ձեռնարկած միջոցառումներին[փա՞ստ]։ Գրել է աշխատություններ միջազգային հարաբերությունների, Հայկական հարցի, Օսմանյան Թուրքիայի նոր և նորագույն պատմության վերաբերյալ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 218)։ |