Անդրեյ Մանուչարով
From Wikipedia, the free encyclopedia
Անդրեյ Արսենի Մանուչարով (հունիսի 7, 1917(1917-06-07)[1], Խարկով, Ռուսական կայսրություն[1] - 2001[2]), ավիացիայի հայ խորհրդային գեներալ-մայոր, ԽՍՀՄ վաստակավոր փորձարկող օդաչու (1967)։
Արագ փաստեր Անդրեյ Մանուչարով, Ծննդավայր ...
Անդրեյ Մանուչարով | |
---|---|
հունիսի 7, 1917(1917-06-07)[1] - 2001[2] | |
Ծննդավայր | Խարկով, Ռուսական կայսրություն[1] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կոչում | գեներալ-մայոր[1] |
Կրթություն | Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ (1940)[1] |
Պարգևներ |
Փակել
ԽՄԿԿ անդամ 1941 թվականից։ Ավարտել է Մոսկվայի Չկալովի անվան աէրոակումբը, Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը (1940)։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941-1945)։ Փորձարկել է գլխավոր կոնստրուկտորներ Յակովլևի, Միկոյանի, Սուխոյի, Տուպոլևի, Իլյուշինի ստեղծած ինքնաթիռները։ Թռիչքներ է կատարել 106 տիպի ինքնաթիռներով։ Լենինյան (1967) և պետական (1975) մրցանակների դափնեկիր է։ Պարգևատրվել է Լենինի, Հայրենական մեծ պատերազմի I աստիճանի, Կարմիր դրոշի, Կարմիր աստղի 4 շքանշաններով։