From Wikipedia, the free encyclopedia
Աննա Վլադիմիրովնա Սեդոկովա (դեկտեմբերի 16, 1982[1][2], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինուհի փոփ երգչուհի, հաղորդավարուհի, մոդել և դերասանուհի։ Աշխարհահռչակ Վիա Գրա ուկրաինական խմբի «ոսկե կազմի» նախկին մեներգչուհիներից մեկը (2002—2004 թթ.)։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Աննա Վլադիմիրովնա Սեդոկովա А́нна Влади́мировна Седоко́ва | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1982 (41 տարեկան) |
Ծննդավայր | Ուկրաինա, |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Կրթություն | Կիևի ազգային մշակույթի և արվեստի համալսարան |
Մասնագիտություն | երգչուհի, մոդել, դերասանուհի, հաղորդավար, հեռուստահաղորդավարուհի և ռադիոհաղորդավար |
Աշխատանք | երգչուհի, դերասանուհի, մոդել, հաղորդավար |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | 2 երեխա |
Կայք | annasedokova.com |
Anna Sedokova Վիքիպահեստում |
2000 թվականին Աննան մասնակցեց նորաստեղծ Վիա Գրա ուկրաինական փոփ խմբի համար նախատեսված քասթինգին։ Այդ տարում նա չդարձավ խմբի անդամներից մեկը, պրոդյուսերները նրան չվերցնելու պատճառը համարեցին նրա տարիքը, քանի-որ Աննան ընդամենը տասնյոթ տարեկան էր։ Աննան դարձավ խմբի անդամ միայն 2002 թվականի սկզբին։ Աննայի խմբում հայտնվելուց հետո խմբի հաջողությունները սկսեցին աճել ու հաջորդ տարում նրանք ձեռք բերեցին համաշխարհային համբավ։ Վիա Գրա խումբը երգում էր ոչ միայն ռուսալեզու, այլև անգլալեզու երգեր։ Աննան` Վերա Բրեժնևայի ու Նադեժդա Մեյհերի հետ դարձավ խմբի ոսկե կազմի անդամներից մեկը։ Ոսկե կազմի ժամանակաշրջանում խումբը հասավ հաջողությունների գագաթնակետին։ 2004 թվականին, երբ Աննան առաջին անգամ հղիացավ, ստիպված եղավ լքել խումբը։ Աննայի խմբից հեռանալը վատ արձագանք գտավ խմբի երկրպագուների մոտ, բայց ցավոք, հարգելի պատճառներով Աննան մոտակա ժամանակներում ուղղակիորեն չէր կարող ետ վերադառնալ։ Աննայի հեռանալուց հետո խումբը գտավ Աննային փոխարինողին` Ալբինա Ջանաբաևային, սակայն նրա խմբում հայտնվելուց հետո խմբի հաջողությունները ակնթարթորեն վերացան։ Իսկ երբ Աննան մեկ տարի անց ցանկացավ ետ վերադառնալ խումբ, խմբի պրոդյուսեր Կոնստանդին Միլաձեն չընդունեց նրան ու Աննան ստիպված եղավ սկսել առանձին երգչուհու կարիերա։ Աննան հայտնվեց աշխարհահռչակ «Maxim», «Playboy» ամսագրերի շապիկներին։ Նա սկսեց թողարկել նոր սինգլներ ու սկսեց համագործակցել նոր երաժիշտների հետ։ Նույնիսկ հիմա Աննան շարունակում է իր կարիերան ու ամեն տարի հեռարձակում բազմաթիվ նոր երգեր։ 2013 թվականին Աննան իր լուման է ունեցել նոր Վիա Գրա խմբի կազմավորման մեջ։
2004 թ.-ից 2006 թվականներին Աննան ամուսնացած էր ֆուտբոլիստ Վալենտին Բելկևիչի հետ։ 2004 թվականին Աննան լույս աշխարհ բերեց իր առաջնեկին ` Ալինա Բելկևիչին։ 2011 թվականին Աննան ամուսնացավ բիզնեսմեն Մաքսիմ Չեռնավսկոյի հետ։ Հետագայում Աննան լույս աշխարհ բերեց իր ու իր երկրորդ ամուսնու առաջնեկին` Մոնիկային։ 2013 թվականին Աննան հայտարարեց որ բաժանվում է իր ամուսնուց։ 2014 թվականի հունիսին հայտնի դարձավ, որ նա հանդիպում է պարող Սերգեյ Գումանի հետ։
Ալբոմները Վիա Գրայի կազմում
Տեսահալովակներ Վիա Գրայի կազմում
Տեսահոլովակներ որպես սոլիստ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.