Անվար Սադաթ
From Wikipedia, the free encyclopedia
Մուհամմադ Անվար Ալ-Սադաթ (արաբ․՝ محمد أنور السادات, դեկտեմբերի 25, 1918(1918-12-25)[4][5][6][…], Mit Abu al-Kum, Մինուֆիա, Եգիպտական սուլթանություն - հոկտեմբերի 6, 1981(1981-10-06)[4][7][5][…], Կահիրե, Եգիպտոս), եգիպտացի քաղաքական, զինվորական գործիչ, որը 1970-1981 թվականներին զբաղեցրել է Եգիպտոսի նախագահի պաշտոնը։ Անվար Սադաթը եղել է «Ազատ սպաներ» կազմակերպության անդամ, որը 1952 թվականի հուլիսին հեղափոխություն է կազմակերպել Եգիպտոսում։ Նա եղել է Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերի մերձավոր համախոհը, ում նախագահության տարիներին զբաղեցրել է երկրի փոխնախագահի պաշտոնը։ Նա իր նախագահության տարիներին ներկայացրել է Ինֆիթահ անվանումով հայտնի տնտեսական բարեփոխումների ծրագիրը, վերականգնել է բազմակուսակցական համակարգը, 1973 թվականին մասնակցել է Իսրայելի դեմ պատերազմին։ 1979 թվականին Քեմփ Դևիդում Իսրայելի հետ ստորագրել է խաղաղության համաձայնագիր, ինչը լուրջ դժգոհություններ է առաջացրել Եգիպտոսում և արաբական աշխարհում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սադաթ
Մուհամմադ Անվար Ալ-Սադաթ محمد أنور السادات | ||
| ||
---|---|---|
15 հոկտեմբեր 1970 - 6 հոկտեմբեր 1981 | ||
Նախորդող | Գամալ Աբդել Նասեր | |
Հաջորդող | Հոսնի Մուբարաք | |
| ||
19 դեկտեմբերի 1969 - 14 հոկտեմբեր 1970 | ||
Նախագահ | Գամալ Աբդել Նասեր | |
Նախորդող | Հուսեյն Ալ-Շաֆեի | |
Հաջորդող | Ալի Սաբրի | |
| ||
26 մարտի 1964 - 12 նոյեմբերի 1968 | ||
Նախագահ | Գամալ Աբդել Նասեր | |
Նախորդող | Աբդել Լատիֆ Բողդադի | |
Հաջորդող | Մոհամեդ Լաբիբ Սքոկեիր | |
Կուսակցություն՝ | Ազգային ժողովրդավարական կուսակցություն | |
Կրթություն՝ | Եգիպտական ռազմական ակադեմիա | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, սպա, պետական գործիչ և դիվանագետ | |
Ազգություն | եգիպտացի | |
Դավանանք | սուննի իսլամ | |
Ծննդյան օր | 25 դեկտեմբեր 1918 | |
Ծննդավայր | Էլ Մոնուֆիա, Եգիպտոս | |
Վախճանի օր | 6 հոկտեմբեր 1981 | |
Վախճանի վայր | Կահիրե, Եգիպտոս | |
Թաղված | Unknown Soldier Memorial | |
Քաղաքացիություն | Եգիպտոս | |
Հայր | Մուհհամեդ Սադատի | |
Մայր | Sitt-Al-Barrein? | |
Ամուսին | Էհսան Մադի Ջեհան Սադաթ | |
Զավակներ | Լուբնա Անվար Սադաթ Նոհա Անվար Սադաթ Գամալ Անվար Սադաթ Ջեհան Անվար Սադաթ | |
Կայք՝ | anwarsadat.org | |
Ինքնագիր | ||
Պարգևներ | ||
Անվար Սադաթը սպանվել է 1981 թվականի հոկտեմբերի 6-ին Իսլամական ջիհադ խմբավորման անդամի կողմից։