Անտառ
From Wikipedia, the free encyclopedia
Անտառ, էկոհամակարգ, կենսաերկրացենոզ, որտեղ գլխավոր կենսաբանական ձևը ծառն է[1]։
Ենթակատեգորիա | Էկոհամակարգ, vegetational formation, Բիոմ, natural geographic entity, աշխարհագրական օբյեկտ | |
---|---|---|
Մասն է | Շրջակա միջավայր, կենսոլորտ | |
Հետազոտվում է | forestry science | |
Բնութագրվում է | աշխարհագրական դիրք | |
Կազմված է | ծառ, stand, forest station | |
Նույնանուն կատեգորիա | Category:Wikipedia categories named after Forests |
Անտառը բնության բաղադրիչ մասերից է։ «Անտառ» հասկացությունը կարող է դիտարկվել զանազան մակարդակներից[2][3][4]։ Գլոբալ առումով անտառը կենսոլորտի մաս է[5], լոկալ առումով՝ տնկարկներ։ Անտառը կարելի է դիտարկել նաև որպես առանձին բնական համալիր (Շիպովի անտառ, Շատիլովի անտառ, Սև անտառ), այնպես էլ առանձին էկոհամակարգ[6]։ Անտառները, ըստ 2006 թվականի տվյալների, զբաղեցնում են Երկիր մոլորակի ցամաքային տարածքի 30 %-ը[3]։ Երկրի անտառների ընդհանուր մակերեսը կազմում է 38 միլիոն կմ²[7]։ Դրանցից 264 միլիոն հեկտարը կամ 7 %-ը անթրոպոգեն է՝ մարդու կողմից տնկված[8]։ Արդեն 21-րդ դարի սկզբի դրությամբ մարդը ոչնչացրել է երբևէ եղած ամբողջ անտառների մակերեսի 50 %-ը։ Ամբողջ աշխարհի անտառների կեսը զբաղեցնում են արևադարձային անտառները։ Այն տարածքները, որտեղ աճող ծառերի սաղարթամասի միագումարությունը կազմում է 0,2-0,3-ից քիչ, ապա այդ տարածքներին անվանում են նոսրանտառներ[6]։