խորվաթ ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Անտե Ռեբիչ (խորվ.՝ Ante Rebić, սեպտեմբերի 21, 1993[1][2], Սպլիտ, Խորվաթիա), խորվաթ ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Վարձակալական հիմունքներով հանդես է գալիս գերմանական «Այնտրախտ»-ի և Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում։
Անտե Ռեբիչ խորվ.՝ Ante Rebić | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ամբողջական անուն | Անտե Ռեբիչ | |||||||||||||||||
Ազգությունը | խորվաթ | |||||||||||||||||
Քաղաքացիությունը | Խորվաթիա | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 21, 1993[1][2] (30 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Սպլիտ, Խորվաթիա | |||||||||||||||||
Հասակ | 185 | |||||||||||||||||
Քաշ | 80 | |||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Այնտրախտ | |||||||||||||||||
Համար | 17 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
2013 թվականի օգոստոսի 28-ին Անտե Ռեբիչը միացել է իտալական «Ֆիորենտինա»-ին։ Նա թիմի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր[3]։ Թիմում նա ստացել է 9 համարի խաղաշապիկը[4]։
Թիմի կազմում իր նորամուտը նա նշել է 2013 թվականի սեպտեմբերին՝ «Ռոմա»-ի դեմ խաղում[5]։ Իտալական ակումբի կազմում նա իր առաջին գոլը խփել է 2014 թվականի հունվարին՝ Իտալիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Կիևո»-ի դեմ խաղում։ Մայիսի 18-ին նա խփել է իր երկրորդ գոլը՝ «Տորինո»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-2 հաշվով։
2013 թվականի օգոստոսի 3-ին Ռեբիչը վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «ՌԲ Լայպցիգ»[6]։
Վարձակալության ավարտից հետո ֆուտբոլիստը վերադարձել է «Ֆիորենտինա»։ Վերադարձից հետո իր առաջին հանդիպումը մեկնարկային կազմում անցկացրել է սեպտեմբերի 23-ին՝ մրցելով «Բոլոնիա»-ի դեմ։ Եվրոգավաթների շրջանակներում իր դեբյուտը Անտեն նշել է հոկտեմբերի 1-ին՝ «Բելենենսես»-ի դեմ խաղում։
Նոյեմբերի 1-ին նա խփել է իր առաջին գոլը վերադարձից հետո՝ «Ֆրոսինոն»-ի դեմ խաղում[7]։
«Ֆիորենտինա»-ի կազմում 6 հանդիպում անցկացնելուց հետո Անտե Ռեբիչը վարձավճարով տեղափոխվել է «Վերոնա»[8]։ Նա իտալական ակումբի կազմում մասնակցեց 9 հանդիպման։
2016 թվականի հուլիսին Ռեբիչը տեղափոխվել է «Այնտրախտ»։ Թիմի կազմում իր նորամուտը նա նշել է սեպտեմբերի 17-ին՝ «Բայեր 04»-ի դեմ խաղում։ Այդ խաղում նա փոխարինել է Մարկո Ֆաբիանին, իսկ հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով[9]։
Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում իր նորամուտն Անտեն նշել է 2013 թվականի օգոստոսի 14-ին՝ Լիխտենշտայնի հավաքականի դեմ խաղում։ Նա այդ խաղում փոխարինման է դուրս եկել 63-րդ րոպեին, իսկ 67-րդ րոպեին խփել է իր առաջին գոլը հավաքականի կազմում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.