Անտոնինոս Պիոս - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Անտոնինոս Պիոս.

Անտոնինոս Պիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անտոնինոս Պիոս
Ծնվել է՝սեպտեմբերի 19, 86[1]
ԾննդավայրLanuvium, Հռոմեական Իտալիա, Հռոմեական կայսրություն
Մահացել է՝մարտի 7, 161[1] (74 տարեկանում) բնական մահով
Վախճանի վայրԼորիում, Հռոմեական Իտալիա, Հռոմեական կայսրություն
Սուրբ Հրեշտակի ամրոց
ԵրկիրՀին Հռոմ
ՏոհմNerva–Antonine dynasty?
քաղաքական գործիչ
ՀայրTitus Aurelius Fulvus? և Հադրիանոս
ՄայրArria Fadilla?
ԵրեխաներՄարկոս Ավրելիոս, Լուցիոս Վերոս, Ֆաուստինա Կրտսեր[2], Marcus Galerius Aurelius Antoninus?, Aurelia Fadilla? և Marcus Aurelius Fulvus Antoninus?
Հավատքհին հռոմեական կրոն

Անտոնինոս Պիոս (Antoninus Pius, 86–161 թթ.), Հռոմի կայսր։ Լրիվ անունը՝ Տիտոս Ավրելիոս Ֆուլվիոս Բոյոնիոս Արիոս Անտոնինոս։ Պիոս՝ «Բարեպաշտ» է հորջորջվել իրեն որդեգրած Հադրիանոս կայսեր հիշատակի նկատմամբ հավատարմություն ցուցաբերելու համար։ Անտոնինոսն իր քաղաքական կարիերան սկսել է որպես սենատոր, 120 թ. ընտրվել է կոնսուլ և դարձել Հադրիանոսի վստահելի անձանցից մեկը։ Որդեգրվել է կայսրի կողմից 138 թ.։ Ընդ որում, ըստ որդեգրման պայմանի ինքը՝ Անտոնինոսը պարտավոր եղավ իր հերթին որդեգրել Մարկոս Ավրելիոսին և Մարկոս Անիոս Վերոսին, որոնք նրա մահից հետո ժառանգեցին հռոմեական գահը։ Անտոնինոսի կառավարման ժամանակաշրջանը համեմատաբար խաղաղ էր, սակավաթիվ ընդվզումները հռոմեական նահանգներում (Մավրիտանիա, Դակիա, Եգիպտոս և Գերմանիա) հաջողությամբ ճնշվեցին։ Բրիտանիայում Հադրիանոսի պատնեշից շուրջ 150 կմ հյուսիս կառուցվեց նոր պատնեշ, որը կոչվեց Անտոնինոսի անունով։ Անտոնինոսի կնոջ՝ Ֆաուստինայի մահից հետո (140 կամ 141 թ.) կայսրը ստեղծեց ալիմենտար հիմնադրամ՝ աղքատ ընտանիքներից պարմանուհիներին օժանդակություն ցուցաբերելու նպատակով։

Ծանոթագրություններ


{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Անտոնինոս Պիոս
Listen to this article