Անօրգանական քիմիան Հայաստանում
From Wikipedia, the free encyclopedia
Անօրգանական քիմիայի զարգացումը հանրապետությունում պայմանավորվել է հիմնականում տեղական հանքային և ոչ հանքային հումքի վերամշակման անհրաժեշտությամբ։ Առաջին գործնական հետազոտությունները վերաբերել են բազալտի հալման և բյուրեղացման օրինաչափություններին (Լևոն Ռոտինյան և ուրիշներ), որոնց արդյունքում Երևանում ստեղծվել է բազալտի փորձնական (հետագայում՝ մուլիտի) գործարանը։