հայ քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Արմեն Գևորգի Աշոտյան (հուլիսի 25, 1975, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, ՀԽՍՀ), կուսակցական և քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ։
Արմեն Աշոտյան | |
Գիտական աստիճան՝ | բժշկական գիտությունների թեկնածու |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և գիտակ |
Ազգություն | հայ |
Ծննդյան օր | հուլիսի 25, 1975 (48 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Պարգևներ | |
1982-1990 թթ. սովորել է Երևանի Ա. Գոգոլի անվան թիվ 35 միջնակարգ դպրոցում։ 1990-1992 թթ – ին սովորել է Երևանի թիվ 45 միջնակարգ դպրոցում և ավարտել ոսկե մեդալով։
1992-1998 թթ. սովորել է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետում՝ «Բուժական գործ» մասնագիտությամբ և ավարտել գերազանցությամբ։
1998-2000 թթ. սովորել է Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրայում՝ «Դատական բժշկություն» մասնագիտությամբ և ավարտել գերազանցությամբ։
1999-2000 թթ –ին մասնակցել է Aix Marseille II (Ֆրանսիա) համալսարանի կրթաթոշակային ծրագրին և անցել կլինիկական օրդինատուրա՝ «Դատական բժշկություն» մասնագիտությամբ։
2005 թ. սովորել է ԵԽ-ին առընթեր Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցում։
2007 թ. մասնակցել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի «Գլոբալ գործընթացների կառավարում» մասնագիտությամբ վերապատրաստման դասընթացներին։
1999-2000 թթ. աշխատել է ԵՊԲՀ դատական բժշկության ամբիոնի ավագ լաբորանտ, 2002-2005 թթ.–ին՝ ԵՊԲՀ ռեկտորի օգնական, 2003–2006 թթ. -ին՝ ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի ասիստենտ և 2006 թ-ից՝ ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի դոցենտ։
2005-2006 թթ. եղել է ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական՝ հասարակական կարգով։
1996 թ. նա դարձել է ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանի (ՈՒԽ) անդամ, 1997 թ.՝ ՈՒԽ ուսումնամեթոդական հանձնաժողովի նախագահ։
1998 թ. ընտրվել է ուսանողական խորհրդարանի փոխնախագահ, իսկ 1999-2004 թթ.՝ նախագահ։
2002-2005 թթ. աշխատել է որպես ուսանողության հետ աշխատանքների գծով ԵՊԲՀ ռեկտորի օգնական։ 2005 թ հանդիսացել է ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական։
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Արմեն Աշոտյանը Մ.Բաղրամյան պողոտայում բողոքի ցույցերի ժամանակ տեսանյութը |
2015 թ.-ի ամռան ամիսներին Երևանում տեղի ունեցան էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ցույցեր, մասնավորապես՝ փակվեց Մարշալ Բաղրամյան պողոտան[6]։ Ոստիկանական բռնություններից երիտասարդներին պաշտպանելու նպատակով ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախաձեռնեց[7] «կենդանի պատ» ակցիան ցուցարարների և ոստիկանական ստորաբաժանումների միջև, որին արձագանքեցին տարբեր քաղաքական և հասարակական գործիչներ, այդ թվում՝ ՀՀ ԿԳ նախարար և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Մարշալ Բաղրամյան պողոտայում նրա հայտնվելը առաջացրեց ցուցարարների վրդովմունքը և էլենէներգիայի սակագնի թանկացման դեմ փողոքի ցույցը որոշ ժամանակով վերածվեց Ա. Աշոտյանի դեմ բողոքի ակցիայի։ Երիտասարդները սկսեցին վանկարկել «Աշոտյան հեռացիր» և «Աշոտյան սիկտիր» արտահայտություններ և նրա ուղղությամբ նետել տարբեր իրեր[6][8][9][10]։ Իրավիճակը մեղմելու նպատակով մի քանի բարձրաստիճան ոստիկաններ փորձեցին Ա. Աշոտյանին հեռացնել պողոտայից, սակայն նա հեռացավ որոշ ժամանակ ցուցարարների դիմաց կանգնելուց և իր հասցեին վիրավորական արտահայտություններ լսելուց հետո։ Բազմաթիվ լրատվամիջոցներ այդ կադրերը ցուցադրում էին ուղիղ եթերում, որին հետևում էին հազարավոր հեռուստադիտողներ[10][11]։
«Աշոտյան սիկտիր» արտահայտությունը հասարակության մոտ դարձավ թևավոր խոսք և հաճախ մարդիկ վիրավորական «ս...» բառի փոխարեն օգտագործում են «Աշոտյան» բառը, որոնք հասարակական որոշակի շրջանակների համար դարձել են հոմանիշներ[12][13][14][15]։
Ա. Աշոտյանը ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանում նախագահության տարիներին զբաղվել է մշակութային միջոցառումների կազմակերպմամբ, մասնակցում սցենարների ստեղծմանն ու պարային համարների բեմադրմանը։ 2004 թ. լույս տեսավ Աշոտյանի բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն, իսկ 2007 թ.՝ հեղինակային երգերի առաջին սկավառակը։
Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերով 2015 թ.-ի սահմանադրական հանրաքվեից առաջ սկսվեց եթեր հեռարձակվել «Եռանկյունի» լրատվական հաղորդաշարը Ա. Աշոտյանի մատուցմամբ։ 1-ին հաղորդման եթեր հեռարձակելուց հետո տարբեր հասարակական և քաղաքական գործիչներ քննադատությամբ հանդես եկան և ՀՀ-ում իշխող Հանրապետական կուսակցությանը մեղադրեցին հանրային եթերը սեփական քարոզչական նպատակներին ծառայեցնելու համար։ Մասնավորապես ՀԱԿ կուսակցությունը հայտարարություն տարածեց, որ ««Եռանկյունի» հաղորդաշարը ծաղր է քարոզչության հավասարության սկզբունքի նկատմամբ։ Այդ հաղորդաշարը վարում է ոչ այլ ոք, քան իշխող կուսակցության փոխնախագահ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Սա քիչ է, այդ հաղորդաշարի համար նաև հավաքվել է կողմնակալ լսարան՝ հաղորդման ժամանակ ընդդիմության վրա հաղորդավարի հարձակումներին ծափահարելու համար։ Ակնհայտ է, որ իշխող ռեժիմը վախենում է հանրային հեռուստատեսությամբ «Այո»-ի և «Ոչ»-ի համար հավասար պայմաններով բանավեճի կազմակերպումից։ Աշխարհում գոյություն չունի դեմոկրատական երկիր, որում հնարավոր լիներ, որ հանրային (կամ անգամ մասնավոր) հեռուստատեսությունում բանավեճի վարողի դերում լիներ ոչ թե անաչառ և անկողմնակալ լրագրող, այլ իշխող կուսակցության ղեկավարներից մեկը»[16][17]։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.