Աշոտ Չիլինգարյան - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Աշոտ Չիլինգարյան.

Աշոտ Չիլինգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աշոտ Չիլինգարյան
Ծնվել էհունիսի 8, 1958 (62 տարեկան)
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀՀ
ԱզգությունՀայ
Մասնագիտությունօդաչու
Աշխատանքօդաչու-հրամանատար

Աշոտ Նորայրի Չիլինգարյան (ծ. 8.6.1958, Երևան), հայ օդաչու-հրամանատար, Արցախյան ազատամարտի մասնակից։ Ավարտել է Ուկրաինայի Կրեմենչուգի քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարանը (1977) և Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1986)։ 1977–2000 թվականներին աշխատել է «Էրեբունի» օդանավակայանում։

1988 թվականին՝ Սպիտակի երկրաշարժի ժամանակ, մասնակցել է աղետի գոտու փրկարարական աշխատանքներին, 1989–1992 թվականներին ՅԱԿ-40 ինքնաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու, ապա՝ հրամանատար)՝ ԼՂ ինքնապաշտպանությանը։ Շուշիի ազատագրմանը նախորդող օրերին մարտական գոտում կատարել է 70-ից ավելի թռիչք։ Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ կազմել է 260 ժամ։ Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, «Շուշիի ազատագրման համար» մեդալով[1]։

Ծանոթագրություններ

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 677։


{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Աշոտ Չիլինգարյան
Listen to this article