Աշոտ Պետրոսյան (մաթեմատիկոս)
հայ մաթեմատիկոս / From Wikipedia, the free encyclopedia
Աշոտ Վեզիրի Պետրոսյան (հունիսի 2, 1930(1930-06-02), Վարդենիս, Հայաստան - փետրվարի 23, 1998(1998-02-23), Դիլիջան, Տավուշի մարզ, Հայաստան), հայ մաթեմատիկոս։ Թեկնածուական դիսերտացիան հաշվողական մաթեմատիկայի ուղղությամբ պաշտպանել է 1964 թ.-ին (գիտ. ղեկավար - Յուլի Շրեյդեր)։ Ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանի հետ միասին եղել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի, ինչպես նաև Հայաստանի գիտությունների ակադեմիայի Հաշվողական Կենտրոնի հիմնադիրներից մեկը։ Մասնակցել է Հայաստանում տարբեր սերունդների ԷՀՄ-ների (այդ թվում ՝ Նաիրի և ЕС ЭВМ) մշակմանն ու արտադրության կազմակերպմանը։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Պետրոսյան (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Աշոտ Պետրոսյան, Ծնվել է ...
Աշոտ Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | 1930 հունիսի 2 |
Ծննդավայր | Վարդենիս, Հայաստան |
Մահացել է | փետրվարի 23, 1998(1998-02-23) (տարիքը 67) |
Մահվան վայր | Դիլիջան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան[1][2][3] |
Ազգություն | Հայ |
Կրթություն | Երևանի Պետական Համալսարան |
Մասնագիտություն | մաթեմատիկոս և համակարգչային գիտնական |
Աշխատավայր | Մոսկվայի պետական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Ashot Petrosian (mathematician) Վիքիպահեստում |
Փակել