Աուրելիո Անդրեացոլի
իտալացի ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Աուրելիո Անդրեացոլի (իտալ.՝ Aurelio Andreazzoli), նոյեմբերի 5, 1953(1953-11-05), Մասսա, Տոսկանա, Իտալիա), իտալացի ֆուտբոլային մարզիչ։ 2013 թվականի փետրվարի 2-ին Ռոմայի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Զդենեկ Զեմանին։ Նույն տարվա հունիսի 12-ից այդ պաշտոնում նրան փոխարինել է Ռուդի Գարսիան[1]։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Աուրելիո Անդրեացցոլի | ||
Քաղաքացիությունը | Իտալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 11, 1953 (70 տարեկան) | ||
Ծննդավայր | Մասսա, Իտալիա | ||
| |||
| |||
| |||
Մարզչական կարիերա | |||
Տարի | Ակումբ | ||
1987–1990 1990–1991 1991–1992 1992–1994 1994–1996 1996–1998 1998–1999 1999–2001 2001–2002 2003 2003–2005 2005–2009 2011–2013 2013 |
Օրտոնովա Պիետրասանտա Կաստելնուովո Լուկեզե (երիտ.) Մասսեզե Ֆիորենտինա (երիտ.) Տեմպիո Ալիանեզե Գրոսետտո Ալեսանդրիա Ուդինեզե (օգնական) Ռոմա (օգնական) Ռոմա (օգնական) Ռոմա | ||
|
2017 թվականի դեկտեմբերի 17-ին Անդրեացոլին նշանակվել է «Էմպոլի»-ի գլխավոր մարզիչ՝ փոխարինելով Վինչենցո Վիվարինիին[2]. պայմանագրում որպես պաշտոնավարման ավարտի ժամկետ նշվել է 2018 թվականի հունիսի 30-ը[3]։ 2018 թվականի նոյեմբերի 5-ին հեռացվել է պաշտոնից. այդ պահին «Էմպոլի»-ն Իտալիայի ֆուտբոլի բարձրագույն խմբի 2018-2019 տարեշրջանի առաջնության աղյուսակում զբաղեցնում էր 18-րդ տեղը, ընդ որում՝ անցկցրած 11 հանդիպումներում ընդամենը մեկ հաղթանակ էր տարել[4][5]։ 2019 թվականի մարտի 13-ին վերադարձել է «Էմպոլի»-ի գլխավոր մարզչի պաշտոնին[6]։ Նույն տարվա հունիսի 13-ին պայմանագիրը լուծվել է[7]։
2019 թվականի հունիսի 14-ին Անդրեացոլի նշանակվել է «Ջենոա»-ի գլխավոր մարզիչ՝ պայմանագրային 2 տարի ժամկետով[8], բայց վաղաժամկետ՝ այդ նույն տարվա հոկտեմբերի կեսերին հեռացվել է պաշտոնից[9]։
2021 թվականի հունիսի 21-ից՝ իր կարիերայում արդեն երրորդ անգամ, գլխավորել է «Էմպոլի»-ն. պայմանագիրը կնքվել է "1+1" սխեմայով[10]։