Աջդաբիա
From Wikipedia, the free encyclopedia
Աջդաբիա (արաբ․՝ إجدابيا), քաղաք Լիբիայի հյուսիսում, Միջերկրական ծովի ափից 10 կմ հեռավորության վրա (Սիդրա ծոց), Բենգազիից 160 կիլոմետր հարավ, Էլ Վահաթ[2] մունիցիպալիտետի մայրաքաղաքը։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | ||
---|---|---|
Աջդաբիա | ||
արաբ․՝ إجدابيا | ||
Երկիր | Լիբիա | |
ԲԾՄ | 2 մետր | |
Բնակչություն | 416 000 մարդ (2020) | |
Ժամային գոտի | UTC+2[1] | |
| ||
Փակել
Քաղաքն ունեցել է երկաթուղային կայարան, սակայն 1965 թվականից ճանապարհը չի գործում և ապամոնտաժվել է (տես Երկաթուղային տրանսպորտ Լիբիայում)[2] ։
Հռոմեական տիրապետության ժամանակաշրջանում այստեղ էր գտնվում Կոռնիկլանում ռազմական ամրոցը[2]։
1917-1922 թվականներին Աջդաբիան Կիրենայկա նահանգի մայրաքաղաքն էր[2]։
Քաղաքում պահպանվել են 10-16-րդ դարերում կառուցված մզկիթներ[2]։