Առանձար
հայ գրող / From Wikipedia, the free encyclopedia
Առանձար (իսկական անունը՝ Միսաք Քերովբեի Գույումճյան[3] (սեպտեմբերի 8, 1877(1877-09-08)[1][2], Կեսարիա, Թուրքիա[1][2] - սեպտեմբերի 13, 1913(1913-09-13)[1][2], Ադանա, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]), հայ երգիծաբան-նովելիստ։
Առանձար | |
---|---|
Ծննդյան անուն | արմտ. հայ.՝ Միսաք Գույումճեան[1][2] |
Ծնվել է | սեպտեմբերի 8, 1877(1877-09-08)[1][2] |
Ծննդավայր | Կեսարիա, Թուրքիա[1][2] |
Վախճանվել է | սեպտեմբերի 13, 1913(1913-09-13)[1][2] (36 տարեկան) |
Վախճանի վայր | Ադանա, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] |
Մասնագիտություն | երգիծաբան և վիպասան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Սանասարյան վարժարան[1] և Ցյուրիխի համալսարան[1] |
Առանձար Վիքիդարանում |
Ծնվել է Թալասում (Կեսարիա)։ Սովորել է Կարինի Սանասարյան վարժարանում։ Ավարտելուց հետո վերադարձել է ծնողների կալվածքը՝ Բաղդադի մոտ գտնվող Ֆելուճե գյուղաքաղաք, այնուհետև տեղափոխվել Եվրոպա, սովորել Մյունխենի, ապա ավարտել է Ցյուրիխի համալսարանը, մեկնել Եգիպտոս և Ալեքսանդրիայի հայկական դպրոցում մոտ մեկ տարի աշխատել ուսուցիչ։ 1907 թվականին եղել է Ալեքսանդրիայի, 1908-1913 թվականներին՝ Ադանայի ազգային վարժարանների տնօրենը։
Մահացել է 1913 թվականի սեպտեմբերի 13-ին Ադանայում[4]։
Գրել է ուսանողական տարիներից։ Առաջին ակնարկ-թղթակցությունը տպագրել է 1899 թվականին Կահիրեի «Արշալույս» լրագրում։ 1901 թվականից աշխատակցել Է Թիֆլիսի «Մուրճ» ամսագրին, ուր և տպագրել է իր բոլոր նորավեպերը։ 1905 թվականին Թիֆլիսում, առանձին գրքով հրատարակվել է Առանձարի «Վշտի ծիծաղ» վերնագրով պատմվածքների ժողովածուն։ Նրա գործերի մի մասը «Վշտի ծիծաղ» խորագրով Երևանում առաջին անգամ լույս Է տեսել 1961 թվականին։ 1982 թվականին «Հայ դասականների գրադարան» մատենաշարով մեկ հատորում լույս են տեսել Թլկատինցու, Լևոն Բաշալյանի և Առանձարի գործերից։ Հիշյալ գրքում Առանձարի գործերից զետեղված են «Մորուքի սանտրը», «Բուրդի վաճառականություն», «Կախաղանեն ... ամուսնություն», «Երկու պատկեր», «Վշտի ծիծաղ», «Նորավեպին նորավեպը», «Հոսհոսն ու ինտելեգենտը», «Հոգուս համար», «Տասը տարի ետքը» պատմվածքները։
- Վշտի ծիծաղ, Թիֆլիս, 1905, 200 էջ։
- Փրկիչներ (թատերախաղ), Աղէքսանդրիա, 1907, 180 էջ։
- Վշտի ծիծաղ (պատմվածքներ), Երևան, 1947, 164 էջ։
- Վշտի ծիծաղ (պատմվածքներ), Երևան, 1961, 152 էջ։
- Առանձար, Թլկատինցի, Բաշալյան Լևոն, Երկեր, Երևան, 1982, էջ 478–604:
- Վշտի ծիծաղ (պատմուածքներ), Պէյրութ, 1988, 152 էջ։
- Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990.
- Ա. Հակոբջանյան, Առանձար, Երևան, 1972
- Հակոբջանյան Ա․, Առանձար, Երկեր, 1972։
- Հայ գրականության պատմություն, գիրք 2-րդ, Երևան, 1950, էջ 322։
- Հայ նոր գրականության պատմություն, հատ. 5, Երևան, 1979, էջ 775-784։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 525)։ |