From Wikipedia, the free encyclopedia
Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն (ԱՀԿ), Միավորված Ազգերի Կազմակերպությանը պատկանող միջկառավարական կազմակերպություն։ Կենտրոնական գրասենյակը Ժնևում է։ Հիմնվել է 1948 թվականի ապրիլի 7-ին, երբ ՄԱԿ-ի անդամ 26 երկրի կողմից ընդունվեց և հաստատվեց ԱՀԿ կանոնադրությունը։ Ամեն տարի ապրիլի 7-ը աշխարհում նշվում է որպես «Առողջության համաշխարհային օր», և յուրաքանչյուր անգամ ԱՀԿ որոշմամբ այն նվիրվում է առողջապահական հույժ կարևոր որևէ հիմնախնդրի։ ԱՀԿ-ն, հաշվելով 193 անդամ պետություններ, նպատակ ունի բոլոր ժողովուրդներին բարձրացնել առողջապահության ամենաբարձր մակարդակի։
Առողջապահության համաշխարհային կազմակերպություն | |
---|---|
Կազմակերպության պատկերանիշը | |
ԱՀԿ-ի շտաբը Ժնևում | |
Տեսակ | ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն, ազատ հասանելիության հրատարակություն, Միջազգային կազմակերպություն և ակադեմիական հրատարակիչ |
Երկիր | Շվեյցարիա[1], Ֆիլիպիններ[2], Եգիպտոս, ԱՄՆ, Դանիա, Հնդկաստան և Կոնգոյի Հանրապետություն |
Հապավում | ԱՀԿ |
Նախորդող | Առողջապահության կազմակերպություն |
Հիմնադրված | Ապրիլի 7, 1948 |
Իրավ. կարգավիճակ | Գործող |
Նպատակներ | Բարձրացնել աշխարհում առողջապահության մակարդակը |
Գլխադասային գրասենյակ | Ժնև |
Տեղագրություն | Շվեյցարիա |
Տարածաշրջան | Աշխարհ |
Պաշտ. լեզու(ներ) | Անգլերեն, Իսպաներեն, Ռուսերեն, Ֆրանսերեն, Չինարեն, Արաբերեն |
Գործադիր տնօրեն | Մարգարեթ Չան |
Վերադաս կազմակերպություն | ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհուրդ[3] և Միավորված ազգերի կազմակերպություն[4] |
Պատկանելիություն | ՄԱԿ |
Անձնակազմ | 8.000 |
Պարգևներ | |
Կայք | who.int |
Հայաստանը ԱՀԿ անդամ է 1994 թվականի օգոստոսից, և այդ ժամանակից էլ Հայաստանում ստեղծվել է ԱՀԿ-յան ներկայացուցչություն։ Իրականացնելով ուղղակի տեխնիկական համագործակցություն անդամերկրների հետ՝ ԱՀԿ աջակցում է բնակչության բազմակողմանի բժշկասանիտարական սպասարկման, հիվանդությունների կանխարգելման ու դրանց դեմ պայքարի, շրջակա միջավայրի առողջացման, առողջապահական կադրերի պատրաստման ու բազմաթիվ այլ բնագավառներում։ ԱՀԿ օգնում է նաև խոշոր աղետների (թե՛ բնական, թե՝ տեխնոլոգիական) հետևանքների վերացմանը, 10 տարին մեկ վերանայում է հիվանդությունների միջազգային վիճակագրական դասակարգումը, մշակում է կենսաբանական պատրաստուկների, թունաքիմիկատների և դեղորայքի միջազգային չափորոշիչներ, շրջակա միջավայրի պաշտպանության չափանիշներ, միջազգային բժշկասանիտարական կանոններ։
ԱՀԿ ղեկավար մարմինները երեքն են՝ Առողջապահության համաշխարհային ասամբլեան (ԱՀԱ), Գործադիր կոմիտեն (ԳԿ) և Քարտուղարությունը։
Այս հարցով միջազգային համագործակցությամբ զբաղվող առաջին մարմինը Կոստանդնուպոլսի առողջապահության գերագույն խորհուրդն էր, որը կազմավորել էր 1839 թ.-ին։ Նրա գլխավոր նպատակներն էին՝ թուրքական նավահանգիստներում օտարերկրյա նավերի վերահսկողությունը և խոլերայի ու ժանտախտի կանխարգելման հակահամաճարակային միջոցառումներ կազմակերպելը։ Ավելի ուշ այդպիսի խորհուրդներ են ստեղծվել Մարոկոյում՝ 1840 թ.-ին, և Եգիպտոսում՝ 1846 թ.-ին։ 1851 թ.-ին Փարիզում տեղի ունեցավ առաջին միջազգային սանիտարական համաժողովը, որին մասնակցում էին 12 պետություն։ Դրա աշխատանքի արդյունքը պետք է լիներ միջազգային սանիտարական կոնվենցիայի ընդունումը, որ կսահմաներ ծովային կարանտինի կարգը Միջերկրական ծովում։ Սակայն այդ արդյունքին հաջողվեց հասնել միայն 1892 թ.-ին՝ խոլերայի նկատմամբ, և 1897 թ.-ին՝ ժանտախտի նկատմամբ։
XX դարի սկզբին ստեղծվեցին ևս երկու միջպետական առողջապահական կազմակերպություններ՝ 1902 թ.-ին Վաշինգտոնում Համաամերիկյան սանիտարական բյուրոն, իսկ 1907 թ.-ին՝ Եվրոպայի հիգիենայի հասարակական բյուրոն՝ Փարիզում։ Դրանց հիմնական գործառույթը բժշկության ընդհանուր հարցերի մասին տեղեկատվության տարածումն էր, հատկապես՝ վարակիչ հիվանդությունների մասին։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ 1923 թ.-ին Ժնևում իր գործառույթներն սկսեց Ազգերի լիգայի Առողջապահության միջազգային կազմակերպությունը, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ՝ 1946 թ.-ի հուլիսին Նյու Յորքում՝ Առողջապահության միջազգային կազմակերպության հրամանով որոշվեց ստեղծել ԱՀԿ-ն։ ԱՀԿ-ի կանոնադրությունն ստեղծվեց 1948 թ.-ի ապրիլի 7-ին։ Դրանից հետո՝ մինչ այժմ, ապրիլի 7-ը նշվում է որպես Առողջության համաշխարհային օր։
«Միջազգայինի» փոխարեն «համաշխարհային» բառի օգտագործումը մատնանշում է, որը կազմակերպության հետապնդած նպատակները իսկապես գլոբալ են։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանադրությունն ընդունվել է 1946 թվականի հուլիսի 22-ին ՄԱԿ անդամ բոլոր 61 երկրների կողմից։ Այդպիսով այն դարձավ ՄԱԿ-ի առաջին մասնագիտացված գործակալությունը, որի ստեղծմանը կողմ հանդես եկան բոլոր անդամ-երկրները։ Կազմակերպության սահմանադրությունը պաշտոնապես ուժի մեջ մտավ առողջապահության համաշխարհային առաջին օրվանից՝ 1948 թվականի ապրիլի 7-ից, երբ այն վավերացվեց 26-րդ հանձնաժողովի կողմից։
ԱՀԿ-ի Համագումարի առաջին հանդիպումը կայացավ 1948 թվականի հուլիսի 24-ին. այն ընդունեց ԱՀԿ-ի 5 միլիոն ԱՄՆ դոլարանոց (կամ 1,250,000 բրիտանական փաունդ) բյուջեն 1949 թվականի համար։ Անդրիա Ստամպարը հանձնաժողովի առաջին նախագահն էր, իսկ Գ. Բրոկ Քիշոլմը, ով պլանավորման փուլում ԱՀԿ-ի գործադիր քարտուղարն էր, դարձավ գլխավոր տնօրեն։
Կազմակերպության առաջին ձեռնարկումներն ուղղված էին մալարիայի, տուբերկուլյոզի, սեռավարակների տարածման վերահսկմանը, ինչպես նաև՝ մայրական և մանկական առողջապահության, սննդային և միջավայրային հիգիենայի բարելավմանը։ Կազմակերպության առաջին օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում էր հիվանդությունների տարածման վերաբերյալ ճշգրիտ վիճակագրության հավաքագրմանը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարբերանշանը Ասկլեպիուսի ոստն է՝ որպես բժշկության խորհրդանիշ։
Առողջապահական hամաշխարհային կազմակերպությունը (ԱՄԿ) 1947 թվականին գործարկեց միջազգային հեռագրական ցանցի միջոցով համաճարակային տեղեկատվության ծառայություն, իսկ 1950 թվականին՝ տուբերկուլյոզի զանգվածային պատվաստման շարժումը (օգտագործելով՝ ԲՑԺ պատվաստանյութը)։ 1955 թվականից մեկնարկեց մալարիայի վերացման ծրագիրը, որի հեռահար նպատակները հետագայում վերանայվեցին։ 1965 թվականին շաքարային դիաբետի մասին առաջին զեկույցին հաջորդեց Քաղցկեղի հետազոտման միջազգային գործակալության ստեղծումը։ Առողջապահական միջազգային համաժողովը 1966 թվականին տեղափոխվեց գլխամասային գրասենյակ։ 1974 թվականին մեկնարկեց Վարակազերծման լայնածավալ ծրագիրը, ինչպես նաև՝ Օնխոցերկոզի վերահսկման ծրագիրը, որոնք իրագործվեցին Սննդի և գյուղատնտեսության կազմակերպության, Միացյալ Ազգերի զարգացման ծրագրի (UNDP) և Համաշխարհային բանկի համագործակցության արդյունքում։ Հաջորդ տարի մեկնարկեց է Արևադարձային հիվանդությունների հետազոտման և վերապատրաստման հատուկ ծրագիրը։ 1976 թվականին Համաշխարհային առողջապահական ասոցիացիան քվեարկությամբ ընդունեց Հաշմանդամության կանխարգելման և վերականգման մասին բանաձևը։ Կարևոր դեղամիջոցներ առաջին ցանկը կազմվել է 1977 թվականին, իսկ մեկ տարի անց սկիզբ դրվեց «Առողջություն բոլորի համար» հավակնոտ ծրագիրը։ 1986 թվականին ԱՀԿ֊ն գլոբալ ծրագիր սկսեց ՁԻԱՀ-ի և ՄԻԱՀ-ի ահագնացող խնդրի դեմ պայքարելու համար, իսկ ավելի ուշ՝ հաջորդ երկու տարիների ընթացքում, հատուկ ուշադրություն էր հատկացնում հիվանդության կրողների դեմ խտրականության վերացմանը։ 1996 թվականին ստեղծվեց UNAIDS-ը։ Անդամալուծության կանխարգելման համաշխարհային նախաձեռնությունը հիմնվեց 1988 թվականին[5]։
1958 թվականին ԽՍՀՄ առողջապահության նախարար Վիկտոր Ժդանովը Առողջապահության hամաշխարհային ասամբլեային կոչ արեց հսկողության տակ վերցնել բնական ծաղիկ վիրուսային հիվանդության կանխարգելման համաշխարհային նախաձեռնությունը, որի արդյունքում ասամբլեան ընդունեց ըստ ԱՀԿ 11.54 բանաձևը[6]։ Բնական ծաղիկը՝ տարեկան 2 միլիոն մարդու մահվան պատճառ էր դառնում։ 1967 թվականին ԱՀԿ֊ն ուժեղացրեց բնական ծաղիկի կանխարգելումը, տարեկան 2,4 միլիոն դոլլար հատկացնելով դրա համար, ինչպես նաև հիվանդության հսկողության նոր մեթոդներ ընդունելով[7][8]։ Սկզբում ԱՀԿ֊ի աշխատախումբը բախվեց բնական ծաղիկի դեպքերի անհամարժեք գրանցման խնդրին։ ԱՀԿ-ն հիմնեց խորհրդատուների ցանց, որոնք օգնում էին պետություններին՝ հսկման և զսպման գործունեություն ծավալել[9]։ 1972 թվականին ԱՀԿ-ն նաև օգնում էր զսպել Յուգասլավիայում տեղի ունեցող էթնիկ բախումները[10]։ Բնական ծաղիկի դեմ շուրջ 2 տասնամյակ տևած պայքարից հետո, 1980 թվականին ԱՀԿ-ն հայտարարեց, որ հիվանդությունը վերացվել է. այն պատմության մեջ մարդու կողմից վերացված առաջին հիվանդությունն է[11]։
1998 թվականին ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը՝ ԱՀԿ-ի ստեղծման 50-ամյակի կապակցությամբ կարևորեց երեխաների մահացության նվազումը, կյանքի տևողության աճը, ինչպես նաև մահացու հիվանդությունների նվազումը՝ ինչպես են բնական ծաղիկ և պոլիոմիելիտը։ Նա նաև նշեց, որ պետք է ավելին անել՝ նպաստելու մայրական առողջությանը, և խոստովանեց, որ առաջընթացն այդ ոլորտում դանդաղ էր։ ԱՀԿ-ի ստեղծումից ի վեր՝ խոլերիան և մալարիան դեռևս մնացել էին որպես խնդիր՝ չնայած դրա նվազմանը։ Արդեն 21-րդ դարում՝ 2000 թվականին, կազմավորվեց Տուբերկուլոզի կանխման համագործակցությունը (Stop TB Partnership) որպես Միացիալ Ազգերի Հազարամյակի զարգացման նպատակներից մեկը։ Կարմրուկի կանխարգելումը մեկնարկել է 2001 թվականին, և 2007 թվականից գրանցվել է հիվանդությունից մահացելիության 68 տոկոս կրճատում։ 2002 թվականին հիմնվեց ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի համաշխարհային ֆոնդը՝ բուժմիջոցները ավելի հասանելի դարձնելու նպատակով։ 2006 թվականին ԱՀԿ֊ն Զիմբաբվեի համար հաստատեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի աշխարհում առաջին պաշտոնական գործիքակազմը, որը ՁԻԱՀ-ի համաճարակի դեմ գլոբալ կանխարգելման, բուժման և աջակցության ծրագրի հիմք հանդիսացավ։ 1998 թվականին ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը՝ ԱՀԿ-ի ստեղծման 50-ամյակի կապակցությամբ կարևորեց երեխաների մահացության նվազումը, կյանքի տևողության աճը, ինչպես նաև մահացու հիվանդությունների նվազումը՝ ինչպես են բնական ծաղիկ և պոլիոմիելիտը։ Նա նաև նշեց, որ պետք է ավելին անել՝ նպաստելու մայրական առողջությանը, և խոստովանեց, որ առաջընթացն այդ ոլորտում դանդաղ էր[12]։ ԱՀԿ-ի ստեղծումից ի վեր՝ խոլերիան և մալարիան դեռևս մնացել էին որպես խնդիր՝ չնայած դրա նվազմանը[13]։ Արդեն 21-րդ դարում՝ 2000 թվականին, կազմավորվեց Տուբերկուլոզի կանխման համագործակցությունը (Stop TB Partnership) որպես Միացիալ Ազգերի Հազարամյակի զարգացման նպատակներից մեկը։ Կարմրուկի կանխարգելումը մեկնարկել է 2001 թվականին, և 2007 թվականից գրանցվել է հիվանդությունից մահացելիության 68 տոկոս կրճատում։ 2002 թվականին հիմնվեց ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի համաշխարհային ֆոնդը՝ բուժմիջոցները ավելի հասանելի դարձնելու նպատակով[5] 2006 թվականին ԱՀԿ֊ն Զիմբաբվեի համար հաստատեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի աշխարհում առաջին պաշտոնական գործիքակազմը, որը ՁԻԱՀ-ի համաճարակի դեմ գլոբալ կանխարգելման, բուժման և աջակցության ծրագրի հիմք հանդիսացավ[14]։
ԱՀԿ-ի սահմանդրությունը հաստատվել է 1946 թվականին և ուժի մեջ մտել 1948 թվականի ապրիլի 7-ին։ Յուրաքանչյուր տարի այս օրը նշվում է Առողջության համաշխարհային օրը։
Ըստ իր սահմանադրության ԱՀԿ-ն ունի երկու գլխավոր ֆունկցիա՝
ԱՀԿ-ն իր ֆունկցիաներն իրականացնում է երեք հիմնական մարմինների միջոցով՝ Առողջապահության համաշխարհային ժողով, Գործադիր խորհուրդ և Քարտուղարություն։
ԱՀԿ-ի նստավայրը գտնվում է Ժնևում (Շվեյցարիա)։
ԱՀԿ-ն բնորոշվում է իր ապակենտրոնացված համակարգով։ Այն հաշվում է վեց շրջան, որոնցից յուրաքանչյուրն ունի Շրջանային կոմիտե և Բյուրո։
ԱՀԱ ԱՀԿ բարձրագույն ղեկավար մարմինն է։ ԱՀԿ անդամ յուրաքանչյուր երկիր ԱՀԱ-ում ունի իր ներկայացուցիչը (3 մարդուց ոչ ավելի)։ Ամեն տարի ԱՀԱ հրավիրում է տարեկան նստաշրջան, որը քննարկում ու հաստատում է ԱՀԿ գործունեության հիմնական ուղղություններն ու ծրագրերը, ընթացիկ ու հեռանկարային պլանները, բյուջեն, ԱՀԿ նոր անդամների ընդունման կամ անդամությունից զրկելու հարցերը, ընտրում է ԱՀԿ գլխավոր տնօրեն (5 տարի ժամկետով) և ԳԿ անդամներ, լսում և հաստատում է հաշվետվությունները։ Նստաշրջանի պետական լեզուներն են անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն և չինարեն։
ԳԿ կազմված է 30 մարդուց, ամեն տարի այդ կազմը թարմացվում է 1/3-ով։ ԳԿ կենսագործում է ԱՀԱ ընդունած որոշումները, զբաղվում ԱՀԿ ծրագրի ու բյուջեի, ինչպես նաև ԱՀԱ կողմից հանձնարարված այլ հարցերով։ ԳԿ տարեկան 2 անգամ հրավիրում է նստաշրջաններ։
Քարտուղարությունը ԱՀԿ կենտրոնական վարչական և մշտապես գործող ղեկավար մարմինն է, որն անմիջականորեն ղեկավարում է ԱՀԿ գլխավոր տնօրենը։ Քարտուղարությունն ունի մի շարք բաժիններ, որոնք միավորված են 5 խմբերում.
ԱՀԿ երկրագնդի տարբեր մասերում ունի տարածաշրջանային 6 կազմակերպություն, որոնք ղեկավարում են տարածաշրջանային բյուրոները։ Դրանք են՝ Եվրոպական (կենտրոնը՝ Կոպենհագեն, Դանիա), Աֆրիկական (Բրազավիլ, Կոնգո), Ամերիկյան (Վաշինգտոն, ԱՍՆ), Հարավարևմտյան Ասիայի (Դելի, Հնդկաստան), Արևելյան միջերկրածովյան (Ալեքսանդրիա, Եգիպտոս) և Խաղաղ օվկիանոսի արևմտյան մաս (Մանիլա, Ֆիլիպիններ)։
Հայաստանը մտնում է Եվրոպական տարածաշրջանի մեջ (1996-ի դեկտեմբերից ԱՀԿ-ում ստեղծվել է նաև հասարակական առողջապահության կենտրոն Հայաստանի և Վրաստանի համար)։ Այս կազմակերպություններից յուրաքանչյուրը ղեկավարում է համապատասխան տարածաշրջանային կոմիտեի տնօրենը։
ԱՀԿ ֆինանսավորումն իրականացվում է 2 ճանապարհով՝ անդամ-երկրների ամենամյա պարտադիր անդամավճարներ (կանոնավոր բյուջե) և այդ երկրների կողմից կատարվող կամավոր մուծումներ։ ԱՀԿ ամեն տարի դրամական հատկացումներ է ստանում նաև ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամից (ՅՈՒՆԻՍԵՖ), որոնցով ֆինանսավորվում են ԱՀԿ և այդ հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող ծրագրերը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.