Առևտրի կենտրոն
From Wikipedia, the free encyclopedia
Առևտրի կենտրոն (գերմ.՝ Einkaufszentrum, գալերեա, պասսաժ, առևտրի-զվարճալիքների համալիր, մոլ), առևտրի ոլորտի ձեռնարկությունների խումբ, որը ղեկավարվում է որպես մեկ միասնություն և գտնվում է մեկ շինության կամ շենքերի համալիրի մեջ, որոնք միացված են ծածկապատ անցումով։ Առևտրային կենտրոնների միջազգային խորհրդի սահմանմամբ, առևտրի կենտրոն կարելի է համարել մանրածախ ձեռնարկությունների ճարտարապետորեն միավորված խումբը, որոնք ղեկավարվում են միասնական ընկերության կողմից, ապահովված են ավտոկայանատեղիով և տեղակայված են հատուկ պլանավորված տարածքներում[1]։
Այդ տիպի առաջին առևտրի կենտրոնները սկսեցին հայտնվել 19-րդ դարում։ Դրանց թվին են դասվում «Пассаж»-ը Սանկտ Պետերբուրգում (1848), «ГУМ»-ը (1893) և «Петровский пассаж»-ը (1906) Մոսկվայում։
Աշխարհի ամենախոշոր առևտրի կենտրոնը ըստ ընդհանուր մակերեսի համարվում է Դուբայ Մոլը, որը գտնվում է Դուբայ քաղաքում (Արաբական Միացյալ Էմիրություններ), Բուրջ Խալիֆա երկնաքերի կողքին։ Առևտրային մակերեսի տեսանկյունից համարվում է մեծությամբ երրորդն աշխարհում։