Ասորական կաթոլիկ եկեղեցի
From Wikipedia, the free encyclopedia
Ասորական կաթոլիկ եկեղեցի (դասական ասորերեն՝ ܥܕܬܐ ܣܘܪܝܝܬܐ ܩܬܘܠܝܩܝܬܐ, իթո սուրյաիթո կաթոլիկաիթո), արևելյան Անտիոքյան կաթոլիկ եկեղեցի Լևանտում և Միջագետքում։ Պաշտոնապես ներկայացնում է արամեացիների (արևմտյան ասորի ժողովրդի) կաթոլիկությունն ընդունած հատվածին։ Այն արևելքի 22 կաթոլիկ եկեղեցիներից մեկն է։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ասորական կաթոլիկ եկեղեցի ܥܕܬܐ ܣܘܪܝܝܬܐ ܩܬܘܠܝܩܝܬܐ | |
---|---|
Տեսակ | ինքնավար եկեղեցի և արևելյան կաթոլիկ եկեղեցի |
Հիմնադրված | 1662 թ. |
Այժմյան առաջնորդ | Իգնատիոս Հովսեփ Գ Հովնան |
Կենտրոն | Բեյրութ |
Առաջնորդի նստավայր | Տիրամոր Ավետման Մայր Տաճար |
Մայր եկեղեցի | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի և Արևելյան քրիստոնեություն |
Ժամերգության լեզու | Արամեերենի Ասորական բարբառ |
Տոմար | Գրիգորյան օրացույց |
Թեմերի թիվ | 15 |
Կայք | Պաշտոնական կայքէջը |
Syriac Catholic Church Վիքիպահեստում |
Եկեղեցու առաջին հետևորդները՝ ազդվելով Հալեպում կաթոլիկ Հիսուսյան միաբանության վարդապետների ուսուցումներից, 1626 թվականին հեռացել են ուղղափառությունից ընդունելով կաթոլիկությունը։ Եկեղեցու հիմքը պաշտոնապես դրվել է 1662 թվականին՝ Ասորական ոււղղափառ եկեղեցուց անջատումով։ Նույն տարում, Ասորական կաթոլիկ եկեղեցին պաշտոնապես միացվեց Հռոմի կաթոլիկ եկեղեցուն։ Եկեղեցու հիմնադիրն է համարվում առաջին պատրիարք Իգնատիոս Անդրեաս Ախիջանը։
Այժմ եկեղեցու կենտրոնը գտնվում էր Բեյրութ քաղաքի՝ Տիրամոր Ավետման մայր տաճարում։ Եկեղեցու ղեկավարը կրում է Անտիոքի և Համայն Արևելքի Ասորիների Պատրիարքի տիտղոսը ու ենթարկվում է Հռոմի Պապին։ Ներկայիս ղեկավարը Իգնատիոս Հովսեփ Գ Հովնան Պատրիարքն է։ Այժմ, եկեղեցու հավտացյալների թիվը հասնում է 158,000-ի որոնք հիմնականում բնակվում են Սիրիայի հյուսիսում և արևելքում, Իրաքում և Լիբանանում։ Ասորական կաթոլիկ եկեղեցու սփյուռքի հետևորդները տարածվում են նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Շվեդիայում, Բրազիլիայում, Վենեսուելայում, Կանադայում, Ֆրանսիայում և Ավստրալիայում։
Պատարագները մատուցվում են արևմտյան ասորական ծիսակարգով, արամեերեն լեզվի ասորական բարբառով։