Աստղաշեն
From Wikipedia, the free encyclopedia
Աստղաշեն, գյուղ Արցախի Ասկերանի շրջանում։ Գտնվում է շրջկենտրոնից 15 կմ արևմուտք` 800 մետր բարձրության վրա, իսկ Ստեփանակերտից` 20 կմ հեռավորության վրա։ Հեռուստատեսությունը և ռադիոն համայնքում հասանելի են։ Գործում է 2.5 G բջջային կապի համակարգ, անլար հեռախոսակապն առկա է։ 2014 թվականից ի վեր ինտերնետ ծառայությունը հասանելի է` ապահովված է Wi-Fi ինտերնետ կապով։ Աստղաշենն ունի գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ և միջնակարգ դպրոց (Ժան Անդրյանի անվան), որտեղ սովորում են 73 աշակերտ (2017 թվականի դրությամբ)։ 2010 թվականին Վիլհելմ Կարապետյանի օժանդակությամբ գյուղում բացվել է արվեստի դպրոց[2][3]։
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ | ||
---|---|---|
Աստղաշեն | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Ասկերանի շրջան | |
Գյուղապետ | Զորիկ Ղազարյան | |
Այլ անվանումներ | Դաշբուլաղ, Քարաղբյուր | |
Մակերես | 1595.7 հա կմ² | |
ԲԾՄ | 772 մետր | |
Խոսվող լեզուներ | հայերեն | |
Բնակչություն | 507 մարդ (2015) | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Փակել