Աստված
From Wikipedia, the free encyclopedia
Աստված, միաստվածական կրոններում համարվում է գերագույն էություն և հավատքի սկզբունքային ենթական[3]։ Խոսելով Աստծու մասին՝ աստվածաբանները նրան հաճախ բնութագրում են որպես ամենագետ (անսահման իմացություն ունեցող) ամենակարող, մշտագո, ամենուրեք (ներկա է ամեն տեղ), ամենաբարի, պարզ և այլ հատկանիշներով։
Ուշադրություն։ Հոդվածը պարունակում է չթարգմանված բաժիններ կամ հատվածներ։ Ոչ հայերեն հատված(ներ)ը անհրաժեշտ է թարգմանել կամ հեռացնել, հակառակ դեպքում հոդվածը կամ տվյալ բաժինը ենթակա է ջնջման։ |
Աստված հաճախ է ներկայացվում որպես անփոփոխ[3] և անսեռ[4][5], թեև շատ կրոններ նրան նկարագրում են արական դերանուններով և բնորոշիչ անուններով (օրինակ «Հայր»)։ Որոշ կրոններ էլ, օրինակ, հուդայականությունը, բնորոշում են միայն հստակ քերականական «գենդերային» Աստծուն[6]։
Աստված տարբեր հավատալիքների մեջ ներկայացվում է որպես անձնական և ոչ անձնական․ թեիզմում Աստված համարվում է աշխարհի արարիչը և մշտական խնամակալը, մինչդեռ դեիզմում Աստված միայն տիեզերքի արարիչը կամ սկզբնապատճառն է, բայց ոչ խնամողն ու պահապանը։ Մոնոթեիզմում կամ միաստվածյան կրոններում մարդիկ հավատում են մեկ և միակ Աստծու գոյությանը։ Պանթեիզմում Աստված հենց ինքը տիեզերքն է։ Ըստ աթեիստների, Աստծո գոյությունը գիտականորեն ապացուցված չէ կամ հավանական չէ, ուստի նրանք բանական չեն համարում ընդունել նրա գոյությունը։ Ըստ ագնոստիկ աշխարհայացքի Աստծու գոյության հարցը մնում է անհայտ։ Ագնոստիկները գտնում են, որ Աստծո գոյությունը հնարավոր չէ ապացուցել կամ փաստարկել։ Նրանք կարծում են, որ «աստվածայինը» մարդկային իմացության սահմաններից դուրս է։ Աստված հաճախ ընկալվում է նաև իբրև աննյութական և անձնավոր հոգի, բարոյականության աղբյուր և բարձրագույն կեցություն[3]։ Բազմաթիվ միջնադարյան և ժամանակակից փիլիսոփաներ մի շարք փաստարկներ են առաջ բերել Աստծու գոյության թե հաստատման և թե ժխտման համար [փա՞ստ]։
Աստծո բազմաթիվ տարբեր հասկացություններ, և Աստծո հատկանիշների, նպատակների և գործողությունների վերաբերյալ մրցակցային պնդումները հանգեցրել են օմնիթեիզմի և պանդեիզմ[7][8]։
Աստծուն շատ անուններով են կոչում, և տարբեր անուններ կցվում են տարբեր մշակութային գաղափարների վրա, Աստծո ինքնության և հատկանիշների մասին։ Հին եգիպտական Աթենիզմի դարաշրջանում, հավանաբար, ամենաշուտ արձանագրված մենատեիստական կրոնն է, այս աստվածությունը կոչվում էր Աթեն, որը հիմնված է եղել, որպես «ճշմարիտ» Աստվածային արարած և տիեզերքի ստեղծողներից[9][10]։ Եբրայերեն Աստվածաշնչում և հուդաիզմում, «Նա, ով է», «Ես եմ, որ ես եմ» և YHWH (եբրայերեն։ יהוה, այսինքն, «Ես եմ ես», «Նա, ով գոյություն ունի») որպես Աստծո անուններ, իսկ Եհովան երբեմն օգտագործվում է քրիստոնեության մեջ՝ որպես YHWH-ի տեղայնացված տարբերակ։ Երրորդության քրիստոնեական վարդապետության մեջ, Աստված, երեք հոգու մեջ գոյակից է, կոչվում է Հայր, Որդի և Սուրբ Հոգի։ Հուդաիզմում Ասծուն դիմում են տիտղոսակիր անուններով, Էլոհիմ կամ Ադոնայ, որոնցից վերջինը հնարավոր է, որ ծագել է եգիպտական Աթենիսից[11][12][13][14][15]։ Իսլամում օգտագործվում է Ալլահ անունը։ Մուսուլմանները նույնպես Աստծու համար շատ տիտղոսակիր անուններ ունեն։ Հինդուիզմում Բախման հաճախ համարվում է Աստծո մոնոպոլ հայեցակարգ[16]։ Չինական կրոնում Աստված ներկայացվում է որպես տիեզերքի նախածնող, ով բնորոշ է դրան և մշտապես կարգավորում է այն։ Այլ կրոններ ունեն անուններ Աստծու համար, օրինակ[17], Վահգուրու սիկհիզմում[18], և Ահուրա Մազդայի զրադաշտականության մեջ[19], իսկ Բահայի հավատում ասվում է, որ Աստծո էությունը ենթակա չէ մարդկային բանականության ըմբռնմանը, քանի որ սահման ունեցողը չի կարող ընկալել անսահմանը։ Աստված ոչ մարդ է, ոչ էլ տիեզերքում տարածված մի ուժ։ Բառերը, որոնք մեզ անհրաժեշտ է օգտագործել մեր գոյության Աղբյուրը կոչելու համար, ինչպիսիք են, օրինակ, Երկնային Հայր, Երկնային Ուժ, Հզոր Ոգի, մարդկային լեզվով արտահայտում են Նրա անուններից և հատկանիշներից որևէ մեկը, որն ինքնին անբավարար է Նրան ամբողջությամբ նկարագրելու համար։