Ավազան հարեմում (նկար)
Ժան Լեոն Ժերոմի նկար / From Wikipedia, the free encyclopedia
«Ավազան հարեմում» (ֆր.՝ Une piscine dans le harem), կամ «Թուրք կանայք բաղնիքում» (ֆր.՝ Femmes turque au bain), ֆրանսիացի գեղանկարիչ և քանդակագործ Ժան Լեոն Ժերոմի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1875 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 73,5 × 62 սմ։
Ավազան հարեմում | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ժան Լեոն Ժերոմ |
տարի | 1876[1] |
բարձրություն | 73,5 սանտիմետր[2] |
լայնություն | 62 սանտիմետր[2] |
ստեղծման վայր | Ֆրանսիա[2] |
ուղղություն | ակադեմիզմ և օրիենտալիզմ |
ժանր | նյու և կենցաղային ժանր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Պետական Էրմիտաժ[2] |
հավաքածու | Պետական Էրմիտաժ |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Pool in a Harem by Jean-Léon Gérôme Վիքիպահեստում |
Այսօր «Ավազան հարեմում» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Էրմիտաժում (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան)։
Հարեմը իսլամական համայնքում տան արգելված հատվածն էր՝ նախատեսված միմիայն կանանց համար։ Ժան Լեոն Ժերոմը, գտնվելով դեպի Մերձավոր Արևելք կատարած ճանապարհորդության ազդեցության տակ, ընտրեց հարեմի հենց այն տեսարանը, երբ խափշիկ ծառան նարգիլեներ է առաջարկում թուրք սուլթանի երկու ճերմակամաշկ հարճերին համամի ավազանի մոտ։ Ժերոմը, որպես եվրոպական գեղանկարչական դպրոցի ներկայացուցիչ, մեծ ուշադրություն է դարձրել կանանց մերկությանը և մարդկային մարմնի գեղեցկությանը, ինչը հակասում է իսլամական ավանդույթներին, ընդ որում, այս տեսարանին նկարիչը ներկա չի եղել և չէր էլ կարող լինել։
1875 թվականին իշխան Ալեքսանդր Ալեքսանդրովիչի (Ռուսական կայսրության ապագա կայսր Ալեքսանդր III) պատվերով վրձնած նկարն առաջին անգամ հանրությանը ցուցադրվել է Փարիզյան սալոնում և նույնիսկ օգտագործվել է վիսկիի գովազդի համար։ Որոշ ժամանակ կտավը պահպանվել է Անիչկովների պալատում, սակայն 1918 թվականի ազգայնացման ժամանակ այն տեղափոխվեց Էրմիտաժ, որտեղ ցուցադրվում է մինչև հիմա։ 2001 թվականին անհայտ անձը նկարը հենց ենթաշրջանակից գողացավ։ Մի քանի տարի աշխատանքը համարվում էր կորած, սակայն 2006 թվականին մի անհայտ անձ Պետական դումային է փոխանցում կտավը։ Ռեստավրացիայից հետո, որը տևեց չորս տարի, 2009 թվականին նկարը վերադարձվեց Էրմիտաժին, որտեղ այն գտնվում է մշտական ցուցադրությունում, չնայած որ գողության հանգամանքը ցայժմ էլ չի բացահայտվել։