Ատոմի մոլորակային մոդել
ատոմի մոլորակային նշանակում որ մասնիկներ են համապատասխանում մոլորակներին / From Wikipedia, the free encyclopedia
Ատոմի մոլորակային մոդել կամ Ռեզերֆորդի ատոմի մոդել՝ ատոմի պատմական կարևոր մոդել է, որն առաջարկել է Էռնեստ Ռեզերֆորդը 1911 թ. իր հոդվածում[1] ՝ հիմնված 1909 թ. Գեյգերի և Մարսդենի ոսկե փայլաթիթեղի մեջ ալֆա մասնիկների ցրման փորձի վրա։
Այս մոդելում Ռեզերֆորդը բնութագրում է ատոմի կառուցվածքը, որը բաղկացած է դրական լիցքավորված փոքրիկ միջուկից, որտեղ կենտրոնացված է համարյա ամբողջ ատոմի զանգվածը, նրա շուրջը պտտվում են էլեկտրոնները, ինչպես մոլորակները պտտվում են Արեգակի շուրջը։
Ատոմի մոլորակային մոդելը համապատասխանում է ատոմի կառուցվածքի ժամանակակից պատկերացմանը ավելացումներով, որ էլեկտրոնների շարժումը չի կարելի բնութագրել դասական մեխանիկայի օրենքներով, այն ունի քվանտային մեխանիկական բնույթ։
Ռեզերֆորդի մոլորակային մոդելը փոխարինել է Թոմսոնի «չամիչով պուդինգի մոդելը», որը ակնարկում է, որ բացասական լիցքավորված էլեկտրոնները տեղադրված են դրական լիցքավորված ատոմի մեջ, որտեղ ատոմի ամբողջ ծավալով բաշխված են դրական լիցքերը, ինչպես չամիչը՝ պուդինգի մեջ։