Ատտիկա
From Wikipedia, the free encyclopedia
Ատտիկա (հուն․՝ Αττική), պատմական շրջան, որի կազմում է գտնվում Աթենքը` Հունաստանի մայրաքաղաքը։ 2011 թվականից կազմում է ապակենտրոնացված Ատտիկա վարչական միավորը[2]։ Ժամանակակից վարչական միավորն ավելի մեծ է, քան պատմական մարզը։ Այն ներառում է Սարոնյան կղզիները (Saronic Islands), Կիտերա կղզին (Cythera (island) և Տրոիզինիա (Troizinia) ինքնավար շրջանը Պելոպոնեսյան թերակղզում[3]։ Ընդհանուր առմամբ զբաղեցնում է 3808,101 քառակուսի կիլոմետր տարածք, որի վրա 2011 թվականի մարդահամարի տվյալներով ապրում էր 3 827 624 մարդ։ Բնակչության խտությունը կազմել է 1005,13 մարդ յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի վրա։ Ատտիկայի պատմությունը սերտորեն կապված է Աթենքի պատմության հետ, որը դասական շրջանում եղել է մեկը հին աշխարհի ամենակարևոր քաղաքներից։
Արագ փաստեր Անտիկ, Երկիր ...
Անտիկ | |||
---|---|---|---|
Ատտիկա | |||
Attica | |||
| |||
Երկիր | Հունաստան | ||
Ներքին բաժանում | Կենտրանական Աթէնք, Հյուսիսային Աթենք, Արևմտյան Աթենք, Հարավային Աթենք, Արևելյան Ատտիկե, Արևմտյան Ատտիկե, Piraeus Regional Unit? և Կղզիներ | ||
Հիմնադրված է | 1987 և 2011 թ. | ||
Մակերես | 3808,1 կմ² | ||
Բնակչություն | 3 814 064 մարդ (2021)[1] | ||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||
Պաշտոնական կայք | patt.gov.gr(հուն.) | ||
| |||
Փակել