Արաբական արշավանքները Պարսկաստան
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Արաբական արշավանքները Պարսկաստան (Իրանի նվաճումը արաբների կողմից[2]), Սասանյան Պարսկաստանի գրավումը մուսուլման արաբների կողմից 637 թվականին և Իրանում զրադաշտականության աստիճանական անկումը։
Արաբական արշավանքները Պարսկաստան | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Իսլամական նվաճումներ | |||||||||||
Սասանյան Պարսկաստանը 634 թվականին | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
Սասանյան Պարսկաստան | Ռաշիդուն խալիֆայություն | ||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
Հազկերտ Գ | Աբու Բաքր Ումար |
Մուսուլմանների վերելքը համընկավ Պարսկաստանի քաղաքական և ռազմական անկման հետ։ Ժամանակին երկու գերհզոր կայսրություններ Սասանյան Պարսկաստանն ու Արևելահռոմեական կայսրությունը քսանամյա տևած քայքայիչ պատերազմի հետևանքով հյուծվել էին։ Խոսրով Բ Փարվեզի սպանությունից հետո 4 տարվա ընթացքում գահին նստել էին 10 տարբեր թեկնածուներ, իսկ վերջինը՝ Հազկերտ Գ-ն ընդամենը 8 տարեկան երեխա էր։
Արաբներն առաջին անգամ հարձակվեցին Սասանյան Պարսկաստանի վրա 633 թվականին, երբ զորավար Խալիդ իբն Վալիդը ներխուժեց Միջագետք (ներկայիս Իրաք), որը Սասանյանների քաղաքական և տնտեսական կենտրոնն էր[3]։ Սակայն Խալիդի տեղափոխումը բյուզանդական տարածք, թույլ տվեց պարսիկներին անցնել հակահարձակման և ետ բերել կորցրած տարածքները։ Երկրորդ ներխուժումը սկսվեց 636 թվականին Սաադ իբն Աբի Վաքասի գլխավորությամբ, ում օրոք արաբները տարան վճռական հաղթանակ Քադիսիյայի ճակատամարտում։ Այդ պարտության հետևանքով պարսիկները կորցրեցին Իրանից արևմուտք ընկած տարածքները. Զագրոսի լեռնաշղթան դարձավ բնական սահման նորաստեղծ արաբական Ռաշիդուն խալիֆայության և Սասանյանների միջև։ Չնայած պարսիկներն իրականացնում էին անդադար ասպատակություններ կորցրած տարածքներ, 642 թվականին խալիֆ Ումարը հրամայեց նոր արշավանք կազմակերպել Պարսկաստան։ Այն ավարտվեց 651 թվականին վերջինիս լիակատար պարտությամբ և ներառմամբ խալիֆայության կազմի մեջ։ Պարսկաստանի արագ նվաճումը, որը հնարավոր դարձավ լավ համաձայնեցված և մեծ տարածությունների ունեցող տարբեր զորաջոկատների շնորհիվ, Ումարի մեծագույն նվաճումն էր, որը բերեց նրան մեծ ռազմական և քաղաքական գործչի հեղինակություն[4]։
Իրանցի պատմաբանները, մեջբերելով արաբական աղբյուրները, պաշտպանում են իրենց նախնիներին և տեսակետ հայտնում, որ «ի հակադրություն որոշ պատմաբանների, պարսիկներն իրականում արաբների դեմ կռվել են երկար ու կատաղի»[5] Արդեն 651 թվականին Իրանի քաղաքային բնակավայրերի մեծ մասը գտնվում էր արաբների իշխանության տակ. բացառություն էին կազմում Տրանսօքսիանան և մերձկասպյան նահանգները։ Չնայած որոշ տեղերում կազմակերպված տեղային դիմադրությանը, ոչ մեկը չպսակվեց հաջողությամբ։ Արաբական տիրապետության օրոք տեղի ունեցան տարբեր ապստամբություններ, սակայն ամեն անգամ խալիֆի կողմից ուղարկված օգնական ուժերին հաջողվում էր ճնշել խռովությունները։ Օրինակ կարող է ծառայել Բուխարայի բազմաթիվ ձախողված ապստամբությունները։ Սակայն Իրանի իսլամականացումը աստիճանական գործընթաց էր։ Այդ ժամանակընթացքում տեղի ունեցան բազմաթիվ վայրագություններ, այդ թվում զրադաշտական սրբազան ձեռագրերի այրումն ու մոգերի սպանությունը[6]։ Կորցնելով քաղաքական անկախությունը, պարսիկները պահպանեցին իրենց ազգային դիմանկարը պարսկերենի և պարսկական մշակույթի շնորհիվ։ Չնայած դրան իսլամը վերջիվերջո դարձավ գերիշխող կրոն. որոշներն ընդունում էին ելնելով քաղաքական, սոցիալական, մշակութային կամ կրոնական պատճառներով, իսկ մյուսները՝ ընդամենը հավատալով իրենց ուղղված հորդորներին[7][8]։