Արարատ Միրզոյան
From Wikipedia, the free encyclopedia
Արարատ Սամվելի Միրզոյան (նոյեմբերի 23, 1979(1979-11-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կուսակցական, պետական-քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման ազգային ժողովի նախագահ[1]։ 2021 թվականի օգոստոսի 19-ից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար[2]։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արարատ Միրզոյան | ||||
| ||||
---|---|---|---|---|
2019 հունվարի 14 | ||||
| ||||
2018 մայիսի 11 - 2019 հունվարի 14 | ||||
Նախորդող | Կարեն Կարապետյան | |||
| ||||
2017 ապրիլի 2 - 2018 մայիսի 11 | ||||
| ||||
2021 թվականի օգոստոսի 19-ից | ||||
Նախորդող | Արա Այվազյան Արմեն Գրիգորյան (պաշտոնակատար) | |||
Կուսակցություն՝ | «Ելք» դաշինք, Քաղաքացիական պայմանագիր և «Իմ քայլը» դաշինք | |||
Կրթություն՝ | ԵՊՀ պատմության ֆակուլտետ (2000), Հայաստանի պետական կառավարման ակադեմիա (2004) և Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ (2005) | |||
Գիտական աստիճան՝ | պատմական գիտությունների թեկնածու | |||
Մասնագիտություն՝ | պատմաբան և քաղաքական գործիչ | |||
Ծննդյան օր | նոյեմբերի 23, 1979(1979-11-23) (44 տարեկան) | |||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||
Քաղաքացիություն | Հայաստան | |||
Հայր | Սամվել Միրզոյան | |||
Արարատ Միրզոյանը ծնվել է 1979 թվականի նոյեմբերի 23-ին Երևան քաղաքում։
Կրթություն
2000 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստի բաժինը։
2002 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրան՝ որպես պատմաբան։
2004 թվականին ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան՝ որպես պետական ծառայող, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մասնագետ։
2005 թվականին ավարտել է ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրան՝ որպես պատմական գիտությունների թեկնածու[3]։
Աշխատանքային գործունեություն
2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող։
2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։
2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում։
2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում։
2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող։
2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում։
2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ և 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։
2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների և ռազմավարական պլանավորման փորձագետ[4]։ Մասնակցել է նաև հակառուսական որոշ ակցիաների[5]։
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ
Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է։ 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։
2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ[6][7][8][9][10][11]։
ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր
2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։
Թավշյա հեղափոխություն
2018 թվականին Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ մեկնարկեց «Իմ քայլը» նախաձեռնությունը, որը Գյումրիից դեպի Երևան քայլարշավ էր կազմակերպել ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության[12]։ Նախաձեռնությունը համագործակցում էր Սերժ Սարգսյանի իշխանության դեմ պայքարող այլ ուժերի հետ և լայն աջակցություն ստացավ բնակչության տարբեր հատվածների կողմից։ Նախաձեռնության առաջնորդներից էր նաև Արարատ Միրզոյանը։ Սկսված մասշտաբային անհնազանդության գործողությունների հետևանքով ապրիլի 23-ի կեսօրին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց իր պաշտոնից[13]։
Հայաստանի փոխվարչապետ
2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ։
ՀՀ 7-րդ գումարման ԱԺ նախագահ
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն[14][15][16]։
2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը[17][18]։
2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ[19][20]՝ 131 կողմ ձայնով[21]։
Հայաստանի արտաքին գործերի նախարար
2021 թվականի օգոստոսի 19-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար։
2020 թվականին Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր տեսաուղերձում հայտնում է, որ Արարատ Միրզոյանը հանդիսանում է կրկնակի գործակալ։ Նրա պնդմամբ՝ 2005 թվականին Արարատ Միրզոյանը մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ և սկսում ուսումնասիրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Մ․Մինասյանի հայտնելով՝ Ա․Միրզոյանը այդպիսով դառնում է Թուրքիայի գործակալ[22]։
Մ․Մինասյանի խոսքով որոշ ժամանակ անց Արարատ Միրզոյանը հայտնվում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում, ինչից հետո նրան առաջարկում են դառնալ համագործակցել իրենց հետ, հակառակ դեպքում սպառնալով մեղադրանք առաջադրել պետական դավաճանության համար։ Մ․Մինասյանը նաև հրապարակել է 2007 թվականին գրված փաստաթուղթ, որը ներկայացվել է որպես Ա․Միրզոյանի գործակալ դառնալու պայմանագիր։ Այդ փաստաթղթում Ա․Միրզոյանը ստորագրել է Օմեգա բառը խորհրդանշող նշանով[23]։
2016 թվականին պարգևատրվել է ՀՀ ՊՆ պատվոգրով։
Ամուսնացած է Գոհար Աբաջյանի հետ, ունի երկու զավակ։
- http://www.armtimes.com/hy/article/152287.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - «Արարատ Միրզոյանը նշանակվեց արտաքին գործերի նախարար». CIVILNET. 2021 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 19-ին.
- https://civilcontract.am/about-us/ararat-mirzoyan.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն)(չաշխատող հղում) - Կենսագրություն(չաշխատող հղում)
- «Ընտրության արդյունքները.ՔՊ վարչության նորընտիր անդամներն են․». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 16-ին.
- ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ վարչության կազմը․». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
- Սպուտնիկ. «Նիկոլ Փաշինյանը բողոքի «մարաթոն» է սկսել Հայաստանի քաղաքներով». armeniasputnik.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
- https://armeniasputnik.am/politics/20181210/16160216/armenia-im-qayly-reytingayin-teknatsu.html.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - https://factor.am/106992.html.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - https://hetq.am/hy/article/99834.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - https://lurer.com/?p=309182&l=am.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - https://www.azatutyun.am/a/29708831.html.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - https://168.am/2019/01/14/1067473.html.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն)
- Արարատ Միրզոյան
- «Ես պատրաստ եմ լծվել նոր մարտահրավերի հաղթահարմանը». Արարատ Միրզոյան
- Արարատ Միրզոյանն ընտրվեց ՀՀ ԱԺ նախագահ
Նախորդող Արա Բաբլոյան |
ՀՀ ԱԺ Նախագահ Արարատ Միրզոյան 2019- |
Հաջորդող Ալեն Սիմոնյան |