Արիզոնա
նահանգ / From Wikipedia, the free encyclopedia
Արիզոնա (անգլերեն՝ Arizona), նահանգ ԱՄՆ-ի հարավարևմտյան մասում։ ԱՄՆ-ի կազմի մեջ մտած 48-րդ նահանգն է[4]։ Գտնվում է երկրի հարավարևմտյան մասում։ Յուտայի, Կոլորադոյի և Նյու Մեքսիկոյի հետ Արիզոնան մտնում է չորս անկյուն ունեցող նահանգների ցանկում։
Արիզոնա անգլ.՝ State of Arizona | ||||
---|---|---|---|---|
| ||||
Երկիր | ԱՄՆ | |||
Մասն է | Southwestern United States? և Մայրցամաքային նահանգներ | |||
Հիմն | The Arizona March Song? և Arizona? | |||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ | |||
Մտնում է | ԱՄՆ | |||
Վարչկենտրոն | Ֆինիքս[1] | |||
Ամենաբարձր կետ | Համֆրիս գագաթ | |||
ԲԾՄ | 1250 մետր | |||
Օրենսդրական մարմին | Arizona State Legislature? | |||
Դատական մարմին | Arizona Supreme Court? | |||
նահանգապետ | Բիլ Ուոքեր | |||
Միության մուտք | փետրվարի 14, 1912 (48-րդ) | |||
Պաշտոնական լեզուներ | անգլերեն | |||
Բնակչություն | ▲7 151 502 մարդ (ապրիլի 1, 2020)[2] (16 տեղ) | |||
Տարածք | 295 234 կմ² (6 տեղ) | |||
Հիմնադրված է | փետրվարի 14, 1912 թ. | |||
Սահմանակցում է | Կալիֆոռնիա, Նևադա, Յուտա, Նյու Մեքսիկո, Ստորին Կալիֆոռնիա, Սոնորա և Կոլորադո | |||
Ժամային գոտի | UTC-7 և MDT? | |||
Հապավում | AZ[3] և Ariz. | |||
Փոխարինեց | Arizona Territory? | |||
ISO 3166-2 կոդ | US-AZ | |||
Մականուն | The Grand Canyon State և Talaith y Grand Canyon | |||
Միության մուտք | փետրվարի 14, 1912 (48-րդ) | |||
az.gov(անգլ.) | ||||
Տարածությունը՝ 295.000 կմ²։ Վարչական կենտրոնը և խոշորագույն քաղաքը Ֆինիքսն է։ Կենտրոնական մասը լեռնային է (մինչև 3861 մ)։ Հյուսիս-արևելքում և հարավ-արևելքում գտնվում են Կոլորադոյի ավազանի գետերով կտրտված սարավանդներ։ Կոլորադոյի վրա է երկրի խոշոր հէկ-երից մեկը՝ Հուվերը (Բոուլդեր-Դամ)։ Տնտեսության հիմնական ճյուղերն են ոռոգովի հողագործությունը և լեռնարդյունահանող արդյունաբերությունը։ Զարգացած է մսա-բրդատու անասնաբուծությունը։ Մշակում են բամբակենի, առվույտ, բանջարեղեն, ցիտրուսներ։ Արդյունահանվում է պղինձ (1-ին տեղը ԱՄՆ-ում), արծաթ, ոսկի։ Ունի գունավոր մետալուրգիայի, մետաղամշակման, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ, ավիահրթիռային, ռադիոէլեկտրոնային արդյունաբերություն։ Զարգացած է տուրիզմը։ Արիզոնայում է գտնվում Մեծ Կանիոն ազգային պարկը։
2014 թվականի հուլիսի տվյալներով նահանգի բնակչությունը 6.731.484 մարդ է։ Այս ցուցանիշով Արիզոնան 15-րդ տեղն է զբաղեցնում ԱՄՆ-ում։