Արմեն Առուշանյան (ազատամարտիկ)
From Wikipedia, the free encyclopedia
Արմեն Ռաֆայելի Առուշանյան (12 հունիսի, 1964, Ստեփանակերտ - 10 հոկտեմբերի, 1993, Ջաբրայիլ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Արագ փաստեր Արմեն Ռաֆայելի Առուշանյան, Ծննդավայր ...
Արմեն Ռաֆայելի Առուշանյան | |
---|---|
12 հունիսի, 1964 - 10 հոկտեմբերի, 1993 | |
Ծննդավայր | Ստեփանակերտ |
Մահվան վայր | Ջաբրայիլ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ |
Փակել
Արմեն Առուշանյանը ծնվել է 1964 թ. հունիսի 12-ին Ստեփանակերտ քաղաքում։ Թիվ 7 միջնակարգ դպրոցում 8-րդ դասարանն ավարտելուց հետո, ուսումը շարունակել է թիվ 21 միջնակարգ պրոֆտեխուսումարանում, այնուհետև ծառայել Խորհրդային բանակում։ 1988 թ. Արցախյան շարժման ակտիվ մասնակիցներից էր։ Մասնակցել է Կրկժանի, Աղդամի, Մարտակերտի, Հադրութի շրջաններում ծավալված պաշտպանական ու ազատագրական մի շարք մարտերի։ Զոհվել է 1993 թ. հոկտեմբերի 10-ին Ջաբրայիլի շրջանում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ Արիության մեդալով։ Ամուսնացած էր, ունի մեկ երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը։