Արմեն Տորյան (Արմէն Տօրեան, Հրաչեայ Սուրէնեան (հունվարի 28, 1892, Յուսկյուպ, Քոսովոյի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1915, Անկարա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրութիւն[2][3]), հայ բանաստեղծ, ուսուցիչ, խմբագիր, գրել է ֆրանսերեն և հայերեն։ 23 տարեկանում ձերբակալվել է Եղեռնի ժամանակ և սպանվել։

Արագ փաստեր Արմեն Տորյան, Ծնվել է ...
Փակել

Կենսագրություն

Հայրը կամուրջների և ճանապարհների շինարար է եղել։ Նախնական կրթությունն ստացել է Վիեննայի Մխիթարյանների դպրոցում և 1911 թ. մեկնել Փարիզ, ուր, Սորբոնի դասընթացներին հետևելով հանդերձ[4], իր շուրջն է հավաքել մի խումբ երիտասարդ բանաստեղծների և հիմքը դրել «Համաստվածյան» գրական դպրոցի, որը հրատարակում է իր պաշտոնաթերթը՝ «Արեն» («Ասպարեզ»)[5] և իր հարձակումների թիրախը դարձնում «սերտողության և սեթևեթանքի սիրահար մարդկանց, զենքի կոչելով ձախակողմյան երիտասարդներին»՝ հանուն «բանաստեղծության հրաշքի» ժողովրդականացման։ Այդ տարիներին «տորյանական բանաստեղծական շարժման» մասին գրել են. «Խորհրդապաշտներից հետո Ֆրանսիայում ոչ ոք չի տեսել նման բուռն եռանդ, այսքան վսեմ թռիչք և այսքան գեղեցիկ երազներ…»։ Կարճ ժամանակում Տորյանը դառնում է դպրոցի ամենահայտնի դեմքը, աշխատակցելով Փարիզի և այլ քաղաքների բազմաթիվ թերթերին և հանդեսներին։ Առաջին աշխարհամարտի նախօրյակին Վիեննայի Մխիթարյանների դպրոցի տնօրենությունը ուսուցչապետի պաշտոնով Ա. Տորյանին հրավիրում է Պոլիս, ուր բանաստեղծն սկսում է հինգ տարբեր հաստատություններում ֆրանսերեն դասավանդել և միաժամանակ տեղական մամուլում լույս ընծայել հայերեն և ֆրանսերեն բանաստեղծություններ[6]։ 1915 թ. ապրիլի 24-ի գիշերը հայ մտավորականության ընտրանու հետ ձերբակալվում է նաև Արմեն Տորյանը, աքսորվում Չանղըրը, ապա նետվում Էնկյուրիի բանտը, որտեղից էլ մի խումբ բախտակիցների հետ քշվում է երկրի խորքերը և ի վերջո կիսում մեծ նահատակների ճակատագիրը։

Աշխատություններ

1933 թ. Արմեն Տորյանի եղբոր՝ Զենոբ Սուրենյանի եռանդուն ջանքերի շնորհիվ լույս է տեսնում եղերաբախտ բանաստեղծի միակ գրքույկը՝ «Մի հայազգի ֆրանսիացի բանաստեղծ» խորագրով։ Բացի այս հատորիկից, Տորյանի հայերեն բանաստեղծությունները հրատարակվել են ժամանակի հայ մամուլում, իսկ նրա ֆրանսերեն գործերի ստվար մասը մնում է ժամանակի ֆրանսիական թերթերի և հանդեսների էջերում[7]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.