From Wikipedia, the free encyclopedia
Արչիբալդ Ֆիլիպ Փրիմռոզ, (անգլ.՝ Archibald Philip Primrose, մայիսի 7, 1847[4][5][2][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 21, 1929[4][5][2][…], Էպսոն, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի քաղաքական և պետական գործիչ, 1869 թվականից՝ Լորդերի պալատի անդամ, 1886, 1892-1894 թվականներին արտաքին գործերի նախարար, 1894-1895 թվականներին զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը, 1894-1896 թվականներին լիբերալ կուսակցության պարագլուխ, Ռոզբերիի 5-րդ և Միդլոթիանի 1-ին կոմս։
Արչիբալդ Ֆիլիպ Փրիմռոզ Archibald Philip Primrose | ||
| ||
---|---|---|
Կուսակցություն՝ | Լիբերալ կուսակցություն | |
Կրթություն՝ | Քրայսթ Չյորչ և Իթըն քոլեջ | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ, կենսագիր և գրող | |
Ծննդյան օր | Մայիսի 7, 1847 թ․ | |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիա | |
Վախճանի օր | Մայիսի 21, 1929 թ․ (82 տարեկան) | |
Վախճանի վայր | Էպսոմ, Սուրրեյ, Մեծ Բրիտանիա | |
Թաղված | Dalmeny Kirk | |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն | |
Հայր | Archibald Primrose, Lord Dalmeny?[1] | |
Մայր | Wilhelmina Powlett, Duchess of Cleveland?[2][1] | |
Ամուսին | Հաննա դե Ռոթսչայլդ (1878-1890; մահ) | |
Զավակներ | Sybil Grant?[1], Harry Primrose, 6th Earl of Rosebery?[1], Neil Primrose?[1] և Peggy Crewe-Milnes, Marchioness of Crewe?[2] | |
Ինքնագիր | ||
Պարգևներ | ||
Հայկական հարցում պաշտպանել է եվրոպական տերությունների համատեղ գործողությունների քաղաքականությունը։ 1895 թվականի ապրիլին Ռոզբերիիի կառավարությունը մշակում է արևմտյան Հայաստանում բարենորոգումների նախագիծ («Մայիսյան բարենորոգումներ»), որը մայիսի 11-ին Անգլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը ներկայացնում են Բարձրագույն դռանը։ Սուլթանական կառավարությունը փաստորեն մերժում է նախագիծը, և Ռոզբերիի կառավարությունը քննարկում է Օսմանյան կայսրության դեմ բրիտանական նավատորմն օգտագործելու հնարավորությունը, սակայն որոշակի եզրակացության այդպես էլ չի հանգում։ հայկական հարցում Ռոզբերիի անվճռական քաղաքականությունը խստորեն քննադատում է Մեծ Բրիտանիայի հասարակայնությունը, և Ռոզբերին, հանրային կարծիքի ճնշման տակ, ստիպված հրաժարական է տալիս։ Իսկ արդեն որպես լիբերալ կուսակցության ղեկավար պաշտպանել է հայկական հարցի «անկուսակցականության» գաղափարը, այսինքն՝ հանդես է եկել այն միջկուսակցական պայքարի միջոց դարձնելու դեմ։
Ռոզբերին գտնում էր, որ «հայ ժողովրդի կործանումը Մեծ Բրիտանիայի հոգսերի հազարերորդական մասն է... դատարկ բան»։ Ռոզբերիի այդպիսի դիրքորոշումը քննադատում են լիբերալ կուսակցության անդամները, մասնավորապես՝ Ուիլիամ Գլադսթոնը, ինչը հանգեցնում է Ռոզբերիի հրաժարականին նաև կուսակցության ղեկավարությունից (1896)։
1905 թվականին Ռոզբերին վերջնականապես խզում է կապերը լիբերալների հետ և հեռանում քաղաքական ակտիվ գործունեությունից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.