Արսենի Յացենյուկ
From Wikipedia, the free encyclopedia
Արսենի Պետրովիչ Յացենյուկ (ուկրաիներեն՝ Арсеній Петрович Яценюк, մայիսի 22, 1974(1974-05-22)[1][2][3], Չեռնովցի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի քաղաքական և պետական գործիչ, «ժողովրդական ճակատ» կուսակցության քաղխորհրդի ղեկավար։
Արսենի Յացենյուկ ուկրաիներեն՝ Арсеній Петрович Яценюк | |
Կուսակցություն՝ | Բատկիվշչինա, Front for Change? և Ժողովրդական ճակատ |
---|---|
Կրթություն՝ | Առևտրատնտեսական պետական համալսարան (2001) և Չեռնովցիի համալսարան |
Գիտական աստիճան՝ | տնտեսագիտական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ, քաղաքական գործիչ, դիվանագետ, փաստաբան և բանկիր |
Դավանանք | Ուկրաինական-հունական կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | մայիսի 22, 1974(1974-05-22)[1][2][3] (49 տարեկան) |
Ծննդավայր | Չեռնովցի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ի ծնե անուն | ուկրաիներեն՝ Арсеній Петрович Яценюк |
Հայր | Petro Yatseniuk? |
Մայր | Mariia Yatseniuk? |
Ամուսին | Theresa Yatsenyuk? |
Կայք՝ | yatsenyuk.org.ua |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Զբաղեցրել Է Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը Եհանուրովի կառավարությունում (2005-2006) և արտաքին գործերի նախարարի պաշտոնը Յանուկովիչի երկրորդ կառավարությունում (2007)։ 2007-2008 թվականներին եղել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը, 2014-2016 թվականներին՝ Ուկրաինայի վարչապետը։
2009-2012 թվականներին գլխավորել է «Փոփոխությունների ճակատ» քաղաքական կուսակցությունը։ 2012 թվականի հունիսից մինչև դեկտեմբեր գլխավորել է «Միացյալ ընդդիմության» խորհուրդը, 2012 թվականի դեկտեմբերի 11-ից մինչև 2014 թվականի մարտի 4-ը եղել է Գերագույն ռադայում համաուկրաինական «Բատկիվշչինա» միավորման խմբակցության ղեկավարը, 2013 թվականի հունիսի 14-ից մինչև 2014 թվականի ապրիլի 27-ը՝ կուսակցության քաղաքական խորհրդի նախագահը։ 2014 թվականի սեպտեմբերի 10-ից ղեկավարում է «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը[4]։