Արվիդաս Սաբոնիս
From Wikipedia, the free encyclopedia
Արվիդաս Ռոմաս Սաբոնիս (լիտ.՝ Arvydas Romas Sabonis, դեկտեմբերի 19, 1964(1964-12-19), Կաունաս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի նախկին բասկետբոլիստ, կենտրոնական։ Մասնագիտական կարիերայում հանդես է եկել մի շարք եվրոպական առաջնություններում, ինչպես նաև 7 խաղաշրջան անցկացրել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս» ակումբում։
Արվիդաս Սաբոնիս լիտ.՝ Arvydas Sabonis | ||
Դիրքը | Կենտրոնական | |
---|---|---|
Համար | № 11 | |
Ի ծնե տրված անունը | Արվիդաս Սաբոնիս | |
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 19, 1964 (59 տարեկան) | |
Ծննդավայր | Կաունաս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ | |
Ազգություն | Լիտվացի | |
Հասակ | 2,21 մ | |
Քաշ | 132 կգ | |
Դրաֆթ | 1986 / ռաունդ` 1 / ընտր.` 24-րդ | |
Դրաֆթ ակումբ | Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս | |
Կարիերայի պատմություն | ||
Ժալգիրիս (1981–1989) Վալադոյիդ (1989–1992) Ռեալ Մադրիդ ԲԱ (1992–1995) Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս (1995–2001) Ժալգիրիս (2001–2002) Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս (2002–2003) Ժալգիրիս (2003–2005) | ||
Մրցանակներ | ||
| ||
1988 թվականի ամառային օլիմպիական խաղերում որպես ԽՍՀՄ տղամարդկանց բասկետբոլի հավաքականի անդամ հաղթել է ոսկե, իսկ 1992 և 1996 թվականների օլիմպիական խաղերում, արդեն որպես Լիտվայի բասկետբոլի ազգային հավաքականի անդամ, հաղթել է բրոնզե մեդալներ։ Եվրոպայում 7 անգամ ճանաչվել է «Եվրոպայի տարվա լավագույն բասկետբոլիստ», 1 անգամ հաղթել է «Euroscar» կազմակերպության մրցանակը, ինչպես նաև 2 անգամ հռչակվել «Միստր Եվրոպա»։
2010 թվականի օգոստոսի 20-ին առաջադրվել է ՖԻԲԱ-ի փառքի սրահ, իսկ 2011 թվականի ապրիլի 4-ին՝ արդեն Նեյսմիթի անվան բասկետբոլի փառքի սրահ։
2011-2013 թթ. զբաղեցրել է Լիտվայի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը։ Արժանացել է բազմաթիվ պետական պարգևների։