Արտանես (Ծոփքի թագավոր)
From Wikipedia, the free encyclopedia
Արտանես Երվանդական (հուն․՝ Άρτανες του Σοφέν, մ.թ.ա. 2-րդ դար կամ մ.թ.ա. 2-րդ դար, Ծոփք - մ.թ.ա. 1-ին դար կամ մ.թ.ա. 1-ին դար, Արկաթիակերտ), Ծոփքի թագավորության վերջին միապետը, որը սերում էր Երվանդունիների արքայական շառավղից։ Կառավարել է մ․թ․ա․ 100 թվականից (մոտավորապես) մինչև Ծոփքի միացումը Մեծ Հայքի թագավորությանը՝ մ․թ․ա․ 94 թվականը[1]։
Արագ փաստեր Արտանես ԵրվանդականΆρτανες του Σοφέν, Ծոփի թագավորության միապետ ...
Արտանես Երվանդական Άρτανες του Σοφέν | |
---|---|
Ծոփի թագավորության միապետ | |
Իշխանություն | մոտ մ․թ․ա․ 100 թվական - մ․թ․ա․ 94 թվական |
Թագադրում | անհայտ |
Հանձնում | մ․թ․ա․ 94 թվական |
Ծնվել է՝ | մ.թ.ա. 2-րդ դար կամ մ.թ.ա. 2-րդ դար |
Ծննդավայր | Ծոփք, Մեծ Հայք |
Մահացել է՝ | մ․թ․ա․ 94 թվական, սպանվել է Տիգրան Մեծի հրամանով |
Վախճանի վայր | Արկաթիակերտ, Ծոփք, Արտաշեսյանների թագավորություն |
Ազգություն | Ծոփքի թագավորություն |
Հարստություն | Երվանդականներ |
Նախորդ | Միթրոբարզանես Ա |
Հաջորդող | Միթրոբարզանես Բ |
միապետ և թագավոր | |
Հայր | Միթրոբարզանես Ա |
Փակել
Սպանվել է արքայից արքա Տիգրան Մեծի հրամանով՝ Ծոփաց Արկաթիակերտ մայրաքաղաքում բարձրացված դիմադրության կոտրումից հետո։ Արտանեսի հաջորդ Միթրոբարզանես Բ-ն արդեն չէր կրում «Ծոփքի արքա» տիտղոսը։