հայ հրապարակախոս, երգիծաբան, արձակագիր, լրագրող, թարգմանիչ, դրամատուրգ From Wikipedia, the free encyclopedia
Արտաշես Փիրաղայի Քալանթարյան (սեպտեմբերի 16, 1931, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 23, 1991, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող, երգիծաբան։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1958 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1951 թվականից։
Արտաշես Քալանթարյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1931 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | փետրվարի 23, 1991 (59 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Երևան |
Մասնագիտություն | լրագրող, թարգմանիչ, հրապարակախոս, դրամատուրգ, երգիծաբան և արձակագիր |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Սովետական Հայաստան, Երեկոյան Երևան և Գրական թերթ |
Կայք | kalantarian.org/artashes |
Արտաշես Քալանթարյան Վիքիքաղվածքում | |
Արտաշես Քալանթարյան Վիքիդարանում | |
Artashes Kalantarian Վիքիպահեստում |
1954 թվականին ավարտել է Երևանի Պետական Համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Աշխատել է «Սովետական Հայաստան», «Երեկոյան Երևան», «Գրական թերթ» պարբերականներում, իսկ 1970-ականներց մինչև 1982 թվականը եղել է Հայաստանի հեռուստառադիոպետկոմի դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագիր։ Արտաշես Քալանթարյանը գրել է մի շարք պիեսներ, որոնք բեմադրվել են հեռուստատեսությամբ և Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում։ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնը 1980 թվականին բեմադրել է նրա «Քանի դեռ կամ» կատակերգությունը։
Պարբերականներում տպագրել է ֆելիետոններ, որտեղ ծաղրել է բյուրոկրատիզմը, քծնանքը, պարծենկոտությունը և հասարակարգին հատուկ այլ թերությունները։ Գրել է հրապարակախոսական սուր հոդվածներ, պատմվածքներ։ Մտերմություն է արել ժամանակի խոշորագույն արձակագիրներ, բանաստեղծներ Սերո Խանզադյանի, Համո Սահյանի, Պարույր Սևակի և այլոց հետ։
Իբրև գրող Արտաշես Քալանթարյանը մեծ ճանաչում է ձեռք բերել «Մարաթոն» (1969) վեպով։ Նրա գրչին են պատկանում տասնյակից ավելի գրքեր, որոնցից մեծ հետաքրքրության են արժանացել «Իսկ դո՞ւք որտեղ էիք», «Ինչո՞ւ տրորեցիր ծաղիկները», «Խոստովանություն» վեպերը և ժողովածուները։ Նրա մի շարք պատմվածքներ և վիպակներ թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, բուլղարերեն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.