Արտ հաուս - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Արտ հաուս.

Արտ հաուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արտ հաուս (արթ-հաուս, արտ-հաուս, արթ հաուս) (անգլ.՝ Art house, բառացի «արվեստի տուն»), ֆիլմարտադրության կատեգորիա։

Կատեգորիային դասվող ֆիլմերը

Այս կատեգորիային են դասվում փառատոնային, ոչ մեյնսթրիմ ֆիլմերը, ժանրային, ժանրի մասին պատկերացումներն ընդհանրացնող ֆիլմերը, ժամանակակից կինոարտադրության դասականների կինոնկարները, ինչպես նաև սեռական կամ ազգային փոքրամասնություններին վերաբերող ֆիլմերը[1][2]: Արթ հաուս կատեգորիային կարելի է դասել նաև այսպես կոչված «ինտելեկտուալ կինոն»:

Հասկացությունը

«Արտ հաուս» հասկացությունը առաջացել է 1940-ական թվականներին, ԱՄՆ-ում, որտեղ այդպես սկսեցին անվանել այն կինոթատրոնները, որոնք մասնագիտացած էին հոլիվուդյան մինչպատերազմյան դասական ֆիլմերի, կամ արտասահմանյան (այսինքն, որ ամերիկյան) և տեղական անկախ կինոնկարների ցուցադրման մեջ[2][3]:

CICAE

1955 թվականին Փարիզում հիմնադրվեց CICAE (ֆր.՝ Confédération Internationale des Cinémas d'Art et d'Essai) արտ հաուս կինոթատրոնների Միջազգային կոնֆեդերացիան։ CICAE-ի անդամ է 1992 թվականին հիմնադրված Europa Cinemas միությունը, որի կազմում են եվրապական կինոն ներկայացնող կինոթատրոնները։

Պատմություն

Նախնիներ. 1910-20-ականներ

Ժամանակակից արտ հաուսի նախնիներ են համարվում Դեյվիդ Գրիֆիթի «Անհամբերություն» (1916) և Սերգեյ Էյզենշտեյնի «Զրահակիր «Պոտյոմկին»» ֆիլմերը, որոնց ազդեցությունը եվրոպական կինոշարժման ուղղությունների զարգացման վրա նկատվում էր մի քանի տասնամյակ շարունակ[4]։ Էյզենշտեյնի «Զրահակիր «Պոտյոմկին»» ֆիլմը հեղափոխական պրոպագանդա էր, որյն օգտագործվում էր, նրա տեսության ստուգման համար: Այդ տեսության մեջ մասնավորապես ասվում էր, որ ֆիլմի մոնտաժն արվում է այնպես, որ հանդիսատեսի մոտ առավելագույն հուզական մթնոլորտ ստեղծի ու էմոցիոնալ արձագանք ստանա: Այս ֆիլմի շնորհիվ Էյզենշտեյնի ձեռք բերած միջազգային ճանաչումը հնարավորություն տվեց սովետական կինոռեժիսորներին 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխության տասնամյակի առթիվ «Հոկտեմբեր», իսկ ավելի ուշ՝ «Հինը և նորը» ֆիլմերը։ Օտարերկրացի կինոքննադատները բարձր գնահատեցին երկու ֆիլմերը։ Էյզենշտեյնի ուշադրությունը հիմնականում կենտրոնացած էր այնպիսի կառուցվածքային հարցերի վրա. ինչպիսիք են կամերայի անկյունները, ամբոխի տեղաշարժերը և այլն։ Նկարահանման նման տեխնիկայից օգտվել են նաև Վսեվոլոդ Պուդովկինն ու Ալեքսանդր Դովժենկոն:

Ծանոթագրություններ

  1. Екатерина Самылкина. (2007-10)։ «Сэм Клебанов: «Будущее у артхауса есть»»։ «Искусство кино», № 10։ Արխիվացված օրիգինալից 2013-09-16-ին։ Վերցված է 2013-08-30 
  2. 2,0 2,1 Антон Мазуров. (2007-04-01)։ «Артхаус — резервация кино. Тупопрокат и искусство»։ OM-light։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-16-ին։ Վերցված է 2013-08-30 
  3. Barbara Wilinsky. The Image of Culture: Art Houses and Film Exhibition // Sure Seaters: The Emergence of Art House Cinema. — Minneapolis: University of Minnesota Press, 2001. — P. 1—10. — 288 p. — (Commerce and Mass Culture). — ISBN 0-8166-3563-3
  4. William C. Siska. Modernism in the narrative cinema: the art film as a genre at Google Books, Arno Press, 1980. See abstract by Frank Manchel in Film study: an analytical bibliography, Fairleigh Dickinson University Press, 1990.

Արտաքին հղումներ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Արտ հաուս
Listen to this article