Արքայական կոբրա
From Wikipedia, the free encyclopedia
Արքայական կոբրա (լատին․՝ Ophiophagus hannah), համարվում է օձերի ընտանիքի ամենամեծ թունավոր օձ[1]։ Թյուր կարծիք է, որ այն աշխարհի ամենաթունավոր օձն է, չնայած այդպիսին է Տայպան Մակքոյը՝ թույնով 180 անգամ ավելի ուժեղ, քան կոբրան, ինչպես նաև օձերի մի շարք այլ տեսակներ։ Արքայական կոբրան առանձնանում է որպես առանձին սեռ (Ophiophagus), որը պատկանում է ասպների ընտանիքի Elapidae ենթաընտանիքին[2]։
Արքայական կոբրա | |
Արքայական կոբրա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Սողուններ (Reptilia) |
Կարգ | Թեփուկավորներ (Squamata) |
Ընտանիք | Ասպիդներ (Elapidae) |
Ցեղ | 'Ophiophagus' |
Տեսակ | Արքայական կոբրա (O. hannah) |
Միջազգային անվանում | |
Ophiophagus hannah Կանտոր, 1836 | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Խոցելի տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Կենդանիների որոշ նմուշների երկարությունը կարող է հասնել միջին հաշվով 5-6 մ, հասուն կոբրայի չափը չի գերազանցում 3-4 մետրը[3]։ Էգերը չափսերով փոքր են արուներից։ Կերալայում որսացած արու արքայական կոբրաները 3,75 մետր երկարություն ունեին և կշռում էին մոտ 10 կիլոգրամ, իսկ էգերի մարմնի երկարությունը հասնում էր 2,75 մետրի, իսկ քաշը՝ 5 կիլոգրամ։
Արքայական կոբրայի հայտնի ամենամեծ նմուշը, որն ի սկզբանե որսացել էին Նեգրի Սեմբիլանում՝ (Մալայզ.Negeri Sembilan) 1937 թվականին, և հետագայում պահվել է Լոնդոնի կենդանաբանական այգում, երկարությունը կազմել է 5,71 մ[4]։
Արքայական կոբրայի տեսակների ապրելավայրը Հարավային և Հարավարևելյան Ասիայի արևադարձային անտառներն են (Հնդկաստան, Պակիստան, Ինդոնեզիա և Ֆիլիպիններ)։ Կյանքի տևողությունը 30 տարուց ավելի է։ Մարմնի աճն ընթանում է ամբողջ կյանքի ընթացքում։