Արևադարձային թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
Արևադարձային թանգարան (հոլ.՝ Tropenmuseum), ազգագրական թանգարան Ամստերդամում, Նիդերլանդներ։ Հիմնադրվել է 1864 թվականին[4]։
Արագ փաստեր Արևադարձային թանգարան, Տեսակ ...
Արևադարձային թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Նիդերլանդներ[1] |
Տեղագրություն | Ամստերդամ |
Վայր | Royal Tropical Institute building? և Paviljoen Welgelegen? |
Ղեկավարության նստավայր | Ամստերդամ, Նիդերլանդներ, Royal Tropical Institute building, Ամստերդամ, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ և Ամստերդամ, Նիդերլանդներ[2][3] |
Հասցե | Linnaeusstraat, 2 և Linnaeusstraat 2[2][3]1092CKLinnaeusstraat? (2)[2][3] |
Հիմնադրվել է | 1864 |
Հիմնադիր | Frederik Willem van Eeden? |
Այցելուներ | 197 000 մարդ |
Կայք | tropenmuseum.nl(նիդեր.) և tropenmuseum.nl/en(անգլ.) |
Փակել
Համարվում է Ամստերդամի ամենամեծ թանգարաններից մեկը։ Հարմարեցված է ութ մշտական ցուցադրությունների և ընթացիկ ժամանակավոր ցուցահանդեսների համար, այդ թվում ժամանակակից և ավանդական վիզուալ արվեստ և լուսանկարչական աշխատանքներ։ Թանգարանը կազմում է Համաշխարհային մշակույթի հոլանդական թանգարանի (Nationaal Museum van Wereldculturen) մաս՝ Նիդերլանդների երեք ազգագրական թանգարանների համակցությամբ[5]։ Մինչև 2014 թվականը եղել և գործել է աշխարհում արևադարձային մշակույթների ուսումնասիրությունը հովանավորող Արքայական արևադարձային ինստիտուտ-հիմնադրամի կազմում։ 2009 թվականին թանգարանն ունեցել է 176000 այցելու[6]։