Արեգակնային ժամացույց
From Wikipedia, the free encyclopedia
Արեգակնային ժամացույց, սարք, որի օգնությամբ որոշվում էր տեղային արեգակնային ժամանակը։ Սովորաբար կազմված է դեպի հարավ ուղղված թվատախտակից և ձողից։ Ժամանակը որոշվում է թվատախտակի վրա ձողի ստվերով և հորիզոնական գծով կազմած անկյունով։ Ձողն անշարժ է և ուղղված երկրագնդի առանցքին զուգահեռ։
Ըստ թվատախտակի դիրքի, արեգակնային ժամացույցները լինում են՝ հասարակածային, հորիզոնական և ուղղաձիգ (ստվերաչափ)։
Հասարակածային ժամացույցներում թվատախտակի հարթությունը զուգահեռ է երկնային հասարակածի հարթությանը (այն հորիզոնական հարթության հետ կազմում է 90°- անկյուն, որտեղ -ն տեղի աշխարհագրական լայնությունն է)։ Ժամագծերը նշվում են թվատախտակի թե' վերին և թե' ստորին երեսներին։ Գարնանն ու ամռանը, երբ Արեգակը գտնվում է հյուսիսային կիսագնդում, օգտվում են վերին, իսկ աշնանն ու ձմռանը՝ ստորին երեսից։ Ժամագծերը տարվում են իրարից հավասար հեռավորությունների (15°) վրա, և կեսօրվա ժամագիծը ուղղվում է դեպի հյուսիս։ Հորիզոնական ժամացույցների թվատախտակի հարթությունը հորիզոնական դիրք ունի։ Ժամագծերը կեսօրի (ժամը 12-ի) գծի նկատմամբ սիմետրիկ են և տարված ըստ բանաձևի (-ը համապատասխան ժամագծի ու կեսօրի գծի միջև գտնվող անկյունն է, -ն՝ Արեգակի ժամային անկյունը)։
Ուղղաձիգ ժամացույցները սովորաբար պատրաստում են շենքերի հարավային պատի վրա։ Ժամագծերը տարվում են հորիզոնականին համանման և ըստ բանաձևի։ Հին ու միջնադարյան Հայաստանում սովորաբար օգտագործվել են ուղղաձիգ ժամացույցներ։
Դրանցից մինչև այժմ էլ պահպանվել են Զվարթնոցում, Դսեղում, Ծաղկաձորում, Դիլիջանում, Նոյեմբերյանում, Լեռնային Ղարաբաղում և այլուր գտնվող վանքերի ու տաճարների պատերին։ Հայ բանահյուսությունում այս առանձնահատկությունն արտահայտվել է եկեղեցի-ն ժամ կոչելու ավանդությամբ[1]։
Մատենադարանի ձեռագրերում կան Արեգակնային ժամացույցների բազմաթիվ նկարագրություններ ու սխեմաներ։ Հայ հեղինակներից ոմանք առաջարկել են հորիզոնական և ուղղաձիգ արեգակնային ժամացույցների կառուցման զուտ երկրաչափական մեթոդ՝ առանց եռանկյունաչափական բանաձևերից օգտվելու։
Բացի նշված արեգակնային ժամացույցներից, Հայաստանում մեծ տարածում են ունեցել նաև ստվերաչափերը։