Արևելյան Ադրբեջան
From Wikipedia, the free encyclopedia
Արևելյան Ադրբեջան (պարս.՝ استان آذربایجان شرقی, կարդ.՝ Օսթան-է Ազարբայջան-է Շարղի), օսթան (նահանգ) Իրանի հյուսիս-արևմուտքում` Իրանական Ադրբեջանում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Հյուսիսից սահմանակցում է Ադրբեջանին և Հայաստանին, արևելքից՝ Արդաբիլ օսթանին, հարավից՝ Զանջան օսթանին, իսկ արևմուտքից՝ Արևմտյան Ադրբեջան օսթանին։ Օսթանի տարածքը կազմում է 45 650 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` ▲3 909 652 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Թավրիզ քաղաքն է։
Արևելյան Ադրբեջան օսթան պարս.՝ استان آذربایجان شرقی | |
---|---|
Երկիր | Իրան |
Կարգավիճակ | օսթան (նահանգ) |
Մտնում է | Իրան |
Վարչկենտրոն | Թավրիզ |
Բնակչություն | ▲3 909 652 մարդ (2016)[1] |
Տարածք | 45 650 կմ² |
Սահմանակցում է | Արևմտյան Ադրբեջան, Արդաբիլի նահանգ, Զանջան, Ադրբեջան և Հայաստան |
Ժամային գոտի | UTC+3:30 |
ISO 3166-2 կոդ | IR-03 |
Հեռախոսային կոդ | 0411 |
ostan-as.gov.ir | |
Օսթանը ձևավորվել է 1950 թվականին՝ նախկին Ադրբեջան օսթանի արևմտյան և արևելյան մասերի բաժանվելու արդյունքում[2]։ 1993 թվականի օսթանի արևելյան շրջաններն առանձնացվել են որպես Արդաբիլ օսթան[2]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 3-րդ տարածաշրջանի, որի կենտրոնական գրասենյակը տեղակայված է Թավրիզում[3]։