![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b1/Eastern-Partnership-Summit-22-05-2015-2767.jpg/640px-Eastern-Partnership-Summit-22-05-2015-2767.jpg&w=640&q=50)
Արևելյան գործընկերություն
From Wikipedia, the free encyclopedia
Արևելյան գործընկերություն, նախագիծ՝ ստեղծված Եվրամիության կողմից[1]։ Այն ներկայացվել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարի կողմից Շվեդիայի մասնակցությամբ Եվրախորհրդի ընդհանուր հարցերի և արտաքին կապերի խորհրդում 2008 թ. մայիս 26-ին։ 2009 թ. մայիսի 7-ին Պրահայում՝ տվյալ ժամանակ Եվրամիության նախագահող երկրի մայրաքաղաքում, տեղի էր ունենում հերթական հանդիպումը «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում։
Արագ փաստեր Արևելյան գործընկերություն, Տեսակ ...
Արևելյան գործընկերություն | |
---|---|
![]() | |
![]() | |
![]() Եվրամիություն Արևելյան գործընկերության անդամ երկրներ | |
Տեսակ | Միջազգային կազմակերպություն |
Տեղագրություն | Արևելյան Եվրոպա |
Անդամներ | |
Կայք | Website |
Փակել
Նախագծի գլխավոր նպատակը Եվրամիության մերձեցումն է նախկին ԽՍՀՄ 6 հանրապետությունների հետ՝ Ուկրաինա, Մոլդովա, Ադրբեջան, Հայաստան, Վրաստան և Բելառուս[2]։